![]() |
|
1 2
Աշխարհի ամենամեծ առևտրա-զվարճանքային կենտրոնն է` տեղակայված Դուբայի Դաունթաունում (Downtown Dubai):
Կենտրոնի ընդհանուր մակերեսը ավելի քան 1.2 մլն քմ է` 50 ֆուտբոլի դաշտ, առևտրային մակերեսը` 350 244 քմ:
The Dubai Mall-ի հանդիսավոր բացումը կայացել է 2008թ. նոյեմբերի 4-ին:
Մոլում տեղակայված են 1200 խանութ, 120 ռեստորան և սրճարան, 14000 կայանատեղի 3 ավտոկանգառներում, ինչպես նաև համաշխարհային մակարդակի մշակութային և զվարճանքային կառույցներ: Ամենամասսայականություն վայելողներից են.
• Sega – տարածաշրջանում առաջին թեմատիկ ատրակցիոնը
• Gold Souk – աշխարհի ամենամեծ ծածկած "ոսկու շուկան"` 220 խանութներով
• 44000 քմ մակերեսով "նորաձևության կղզի"` էլիտար համաշխարհային բրենդների 70 խանութ, որոնց թվում` Versace, Burberry, Roberto Cavalli, Galliano, Hermes, Givenchy, Cerutti, Missoni, Tom Ford և Ermenegildo Zegna
• Galeries Lafayette հայտնի ընկերության Մերձավոր Արևելքում առաջին հանրախանութը
• Քաղցրեղենի աշխարհի ամենամեծ "Candylicious" խանութը 70000 քմ
• 8000 քմ մակերեսով KidZania մանկական զվարճանքա-կրթական կենտրոն
• Կինոթատրոնների համալիր 22 էկրաններով
• Օլիմպիական չափերի սահադաշտ
• "Պուրակ" (The Grove) - տեղաշարժվող տանիքով փոքրիկ փողոց
• Աշխարհի ամենամեծ ծածկած ակվարիում, որտեղ կարելի է տեսնել ավել քան 33 000 ձուկ և ծովային կենդանի, այդ թվում, շնաձկներ և սկատ: 245 տոննա զանգվածով ակրիլային կարկասը ներառում է 10 մլն լիտր ջուր: Ակվարիումի միջով անցնում է թունել, որտեղից այցելուները հնարավորություն ունեն մոտ տարածությունից դիտել իրենց վրայով լողացող ջրային կենդանիներին: Ակվարիումը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենամեծը: 2012թ վերջին ակվարիումը ստացավ Certificate of Excellence հեղինակավոր հավաստագիրը:
Գտնվելով Downtown Burj Khalifa թաղամասում, Dubai Mall-ին են հարում աշխարհի ամենաբարձր շենքը` Բուրջ Խալիֆա, The Address 5 աստղ հյուրանոցը` 250 համարներով:
1 2
1 2
Դուբայում
Շարժայում
Աբու Դաբիում
Ֆուջեյրայում
Աջմանում
Ռաս-ալ-Խայմայում
Ումմ-ալ-Քուվեյն
www.dubaitravel.am - Հանգիստ Դուբայում ու Շարժայում |