![]() |
|
Պետության ամենահին էմիրությունն է:
1. Հին քաղաք. Ջուլֆարը նախկինում հայտնի է եղել որպես
ադամանդի առևտրի ծաղկուն կենտրոն: Այժմ այնտեղ աշխատում են հնեաբանները:
Գերազանց վայր է զբոսանքների համար:
2. Դիտաշտարակներ. Ջազիրատ Ալ Համրա (Jazirat al Hamra)
- գյուղի պահակակետերն են եղել ցամաքի կողմից: Դիտակետեր տեղակայված
են ողջ էմիրաթով, և ծառայել են քոչվորների հարձակումներից պաշտպանելու
համար: Նրանց ընդհանուր թիվը հասնում է 60-ի, որոնց մեծ մասը վերանորոգված
է:
3. Բերդեր. Հին գյուղի գլխավոր կառույցը տպավորիչ աշտարակով
կիսաքանդ բերդն է: Այդ մասից սկսվում են նեղլիկ ավազոտ փողոցները` գյուղական
տների բարձր քարե պատերով սահմանափակված, որոնց կառուցման համար օգտագործվել
են կորալներ, արմավենու ցողուններ, մանգրայի ճյուղեր: Տները զով են ամռանը,
լուսավորվում են բաց դռներով և, մասնակիորեն, առաստաղի օդանցքով: Արժե
այցելել նաև Ֆալայա բերդը (Falaya), որտեղ 1820թ. տեղացի շեյխերի և անգլիացիների
միջև համաձայնագիր է ստորագրվել: Կառույցը մեծ հետաքրքրություն է առաջացնում
զբոսաշրջիկների մոտ:
4. Խատտ (The Khatt) - ռոմանտիկ վայր է՝ ժայռի հիմքից
բխող տաք աղբյուրով: Ջուրը լցվում է ավազան, որտեղ կարելի է բուժական լոգանք
ընդունել (բաժանված է տղամարդկանց ու կանանց մասերի):
Նախկինում ժայռի
վրա դիտաշտարակներից հսկել են աղբյուրները: Այժմ դրանք բետոնապատ են
պերիմետրով: Այցելությունը վճարովի է: Համարվում է բալնեոլոգիական առողջարան:
2006թ. բացվել է առաջին թերմալ հյուրանոցը (Khatt Springs):
5. Վադի Ազիմա. Հաճելի զգացողություններ է պարգևում
դեպի Wadi Asimah ավտոմեքենայով արշավանքը լեռնային ճանապարհով: Վերջնակետում
կհանդիպեք արմավենիներով և օլեանդրի թփերով շրջապատված լայնարձակ ջրամբարներ:
6. Վադի Կավր. 3000 տարի առաջ Wadi Qawr տեղանքը եղել
է խիտ բնակեցված: Այստեղ հայտնաբերվել են գերեզմանոցներ և երկաթե դարի
բնակավայրեր, որտեղ գտնվել են փափուկ քարից (այժմ հայտնի է որպես տալկ)
պատրաստված անոթներ: Գտնվում է Ռաս Ալ Խայմայի ամենահարավային մասում՝
Օմանի սահմանին:
7. Ուղտերի վազք. Ռաս Ալ Խայմա էմիրաթի բնակչության
ավանդական զվարճությունն է:
Վազքն անցկացվում է յուրաքանչյուր տարի սեպտեմբերի
կեսերից մինչև ապրիլ: Դրա համար նախատեսված հատուկ արշավարանը Ռաս Ալ
Խայմայում կառուցվել է համեմատաբար վերջերս:
8. Ավիաակումբ. Իր մեջ ներառում է երկու հրապարակ և
երեք թռիչքուղի: Ակումբում կարելի է ուսուցանել օդաչուի վարպետություն:
Տրվում է վկայական:
Կա տուրիստների հետ թռիչքի ծառայություն: Թռչնի
թռիչքի բարձրությունից զբոսաշրջիկները հիանում են անսահման անապատի գեղատեսիլ
պատկերով, թմբերով, կանաչ ֆերմաներով, արգելոցներով, ծովափով:
- մանրամասն տեղեկատվության կարող եք ծանոթանալ մեր
գրասենյակում:
Դուբայում
Շարժայում
Աբու Դաբիում
Ֆուջեյրայում
Աջմանում
Ռաս-ալ-Խայմայում
Ումմ-ալ-Քուվեյն
www.dubaitravel.am - Հանգիստ Դուբայում ու Շարժայում |