|
Ինչու Դուբա՞յ: Ինչու՞ մեր գործունեության թիրախ ընտրեցինք
"Դուբայ Աշխարհը":
Այո, Դուբայն անվանենք ոչ ավել, ոչ պակաս, քան մի ողջ "Աշխարհ": Մեր մոլորակի
վրա չեք գտնի մի այնպիսի հետաքրքիր վայր, ցնցող զվարճություն, ծառայություն,
ձեռագործ կառույց... որից առավել ճոխը, կատարյալը, մանրախնդրորեն մտածվածը
չհանդիպեք Դուբայում: Ողջ աշխարհը` մեկ վայրում: Դա այն քաղաքն է, ուր գտնվելու ընթացքում արդեն
իսկ Ձեզ համակում է կրկին վերադառնալու ցանկությունը:
Մեր աշխատակցի կողմից պատրաստված, Դուբայը վառ գույներով ներկայացնող
տեքստը, որը նախատեսել էինք զետեղել կայքի այս հատվածում, մեր իսկ կողմից
խոտանվեց. հասկացանք, որ ոչ մի բառով կամ արտահայտությամբ հստակ չենք
կարողանա նկարագրել այդ "տուրիստական մեքքայի" հմայքը: Այն պետք է գոնե
մեկ անգամ տեսնել...
Դուբայը "տուրիստական դրախտ" դարձնելը այդ քաղաքի իշխանությունների կառավարման
ամենակարևոր մարտավարական ծրագիրն է: Հանգստի եզակի պայմաններն ու մատչելի
գները ուղևորություն Դուբայ դարձնում են
նախընտրելի մեր հայրենակիցների համար:
Ահա թե ինչու Արաբական Միացյալ Էմիրություններն ընտրեցինք որպես մեր տուրիստական ընկերության մասնագիտացում`
համաշխարհային տուրիզմի ողջ հարուստ ընտրանուց չգտնելով արժանի այլընտրանք:
ԴՈՒԲԱՅ ԹՐԱՎԵԼ-ի "տաք" տուրփաթեթները>>>
Հայաստանի տուրիստական գործակալություններ. Yerevan Dubai tours >>>
www.dubaitravel.am - Հանգիստ Դուբայում ու Շարժայում |