![]() |
|
Տուրիստական ընկերությունները Հայաստանի Հանրապետությունում (Тур агентства Армении) ծավալում են բազմապրոֆիլ գործունեություն` զարգացնելով արտագնա և ներգնա տուրիզմը:
Տնտեսության հարաճուն ընթացքը մեծ խթան է հանդիսանում երկրում տուրիզմի զարգացմանը, ներգնա տուրիզմի շրջանակներում հյուրանոցների ինֆրակառուցվածքի ընդլայնման պահանջ է առաջանում:
Հայաստանյան 4, 5 աստղ հյուրանոցներում ապասարկումը միշտ չէ, որ համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Սակայն մասնագետների հաճախակի գործուղումները և փորձի փոխանակումը ժամանակի ընթացքում կհարթեն զբոսաշրջության ոլորտում ծառացած թերությունները:
Արտագնա տուրիզմում Հայաստանի տուրիստական գործակալությունները
ոչ պակաս ակտիվ են, քանի որ մի քանի ուղղություններ մեր հայրենակիցների
մոտ նախընտրելի են մեր երկրի առողջարաններում հանգստանալուց: Գախտնիք
չէ, որ, օրինակ, ամռանը Վրաստանի Քոբուլեթի և Ուռեկի
շրջաններում ծովափնյա հանգիստը շատ ավելի մատչելի է մեր Սևանի ափին հանգիստն
անցկացնելուց:
Զբոսաշրջիկների մեծ հոսք է դիտվում դեպի Թուրքիա և Արաբական Միացյալ
Էմիրություններ (Dubai tours): Այս պետությունները
հանգստի համեմատաբար ցածր գնով առաջարկում են ծառայությունների մեծ փաթեթ:
շարունակելի
ԴՈՒԲԱՅ ԹՐԱՎԵԼ-ի "տաք" տուրփաթեթները>>>
www.dubaitravel.am - Հանգիստ Դուբայում ու Շարժայում |