Հասցե` Երևան, Չարենցի փող., 44 շ.
(011) 542 342

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

Հյուրանոցի Վաղ Ամրագրում

Վաղ Ամրագրումը Հյուրանոցում

տեղեկացվել>>

Նոր Տարին Դուբայում

Դիմավորե'ք Նոր Տարին Էմիրաթներում

Ամանորյա տոներին գեղեցիկ արևայրուքով
տեսնել առաջարկները>>

ԿՐՈՒԻԶներ

ԿՐՈՒԻԶ
ծովով/գետով

Նավարկումներ Արաբական Միացյալ Էմիրություններից
տեսնել առաջարկները>>

Վիլլաների և բնակարանների վարձակալում

Վիլլաների և բնակարանների վարձակալում

Պրիվատ հանգիստ հարմարավետ պայմաններում
տեսնել առաջարկները>>

Նոր Տարին Դուբայում

Ձեր կորպորատիվը Էմիրություններում

Մեր օգնությունը Ձեր բիզնեսի առաջխաղացմանը
տեսնել առաջարկները>>

Ինֆո /

Դուբայի 7 լավագույն լողափերը



Sunset Beach լողափ
Sunset Beach-ը հայտնի է սպիտակ ավազով և կապուտակ ջրերով: Լողափը շատ մաքուր է:
Մարդաշատ չէ, քանի որ լողափը "վայրի" է՝ առանց որևէ ենթակառուցվածքի: Այնուամենայնիվ, ափն ունի նաև առավելություններ՝
. ավազոտ է,
. ծովը կտրուկ խորացումներ չունի, ինչը հարմարավետ է և՛ երեխաների հետ հանգստացողների, և՛ լողալ չիմացող զբոսաշրջիկների համար:

Լողափն իդեալական է նրանց համար, ովքեր հոգնել են աղմուկից և ցանկանում են ժամանակ անցկացնել հանգիստ մթնոլորտում:

Այս լողափը շատ մոտ է Դուբայի գլխավոր խորհրդանիշներից մեկին` Burj Al Arab հյուրանոցին և համարվում է էմիրության ամենագեղեցիկ լողափներից մեկը:

Լողափ այցելելն անվճար է: Աշխատում է շուրջօրյա:

Լողափում արգելված են ալկոհոլային խմիչքները, չեք կարող առանց հագուստ արևի լոգանք ընդունել, իսկ լողազգեստն էլ չպետք է լինի շատ բաց:

Հասցե. Jumeirah 4




JBR Beach լողափ
Jumeirah Beach Residence (JBR) լողափը գտնվում է Դուբայի Մարինա թաղամասի մոտակայքում The Walk-ի երկայնքով, որը հայտնի է իր սրճարաններով, ռեստորաններով և նորաձևության բուտիկներով:

Լողափը գրավում է Պարսից ծոցի բյուրեղյա մաքուր ջրով, հանդարտ ալիքներով և մաքուր ավազով, որտեղ կարելի է հանգիստ քայլել առանց կոշիկների:
Մուտքը ծով ծանծաղ է, ուստի լողափն անվտանգ է երեխաների հետ հանգստացող ընտանիքների համար:
Դուք կարող եք արևի լոգանք ընդունել JBR-ում ոչ միայն ավազի, այլ նաև խոտերի վրա. այդ նպատակով տարածքում կառուցված են հատուկ մարգագետիններ:

Jumeirah Beach Residence (JBR) լողափ մուտքն ազատ է, սակայն, ցանկության դեպքում, կպահանջվի հավելյալ գումար վճարել ջրային ժամանցի միջոցների՝ բանան, հեծանիվ, կայակ, սերֆինգի տախտակ վարձակալման համար: Վարձույթի գինը տատանվում է 20-ից 200 դիրհամի սահմաններում:
Ակտիվ հանգստի և սպորտի սիրահարները կարող են խաղալ լողափնյա ֆուտբոլ, վոլեյբոլ կամ այցելել վազքի և ֆիթնեսի սարքավորումներով հագեցած բացօդյա մարզադահլիճ:

Երեխաների համար լողափը հագեցած է սղարաններով, փչովի լաբիրինթոսներով և խաղահրապարակներով: Լողափի տարածքում կա նաև մինի-ջրաշխարհ մինչև 6 տարեկան երեխաների համար: Այցի արժեքը կազմում է մոտ 65 դիրհամ: Դեռահասները կարող են զվարճանալ փչովի ջրաշխարհում՝ Dubai Aqua Park-ում:

Հասցե. Dubai Marina, opposite the area Jumeirah Beach Residences


La Mer լողափ
La Mer լողափում հանգստանալը հարմար է այն զբոսաշրջիկների համար, ովքեր նախընտրում են ակտիվ հանգիստ:

Լողափնյա դասական ենթակառուցվածքներից բացի՝ արևապաշտպան հովանոցներ, ցնցուղներ և հանդերձարաններ, կան նաև ատրակցիոններ, ջրաշխարհ և մարզական սարքավորումների վարձույթի կետեր:

Դուբայի La Mer լողափի ամենահայտնի վայրը Hawa Hawa-ն է, որը խաղահրապարակ է՝ փչովի թմբերի համալիր, որտեղ երեխան կարող է բացարձակապես անվտանգ զվարճանալ:

Laguna ջրաշխարհը հագեցած է վեց տարբեր ատրակցիոններով՝ բոլոր տարիքի այցելուների համար: Ջրաշխարհն ունի նաև առանձին տարածք փոքրերի համար:

La Mer լողափն ունի այնպիսի հարմարություններ, որոնցով Դուբայի շատ լողափեր չեն կարող պարծենալ: La Mer լողափի կողմից տրամադրվող լրացուցիչ հարմարությունների ցանկը ներառում է գերարագ Wi-Fi կապ, կայանատեղի 1100 մեքենայի համար, հեռախոսը լիցքավորելու վայր:

Լողափն ամեն օր բաց է 10:00-00:00:

Լողափ մուտքն անվճար է, սակայն որոշ հարմարությունների և ծառայությունների համար անհրաժեշտ կլինի վճարել:

Հասցե. Jumeirah 1


Black Palace Beach լողափ
Այս լողափը նաև հայտնի է Al Sufouh Beach անվամբ: Ոմանք լողափն անվանում են նաև Sunset Beach, քանի որ երեկոյան մարդիկ հավաքվում են այստեղ՝ Դուբայի ամենահիասքանչ մայրամուտները տեսնելու:

Այս լողափը համարվում է "գաղտնի", քանի որ ոչ բոլոր զբոսաշրջիկները գիտեն այս տեղի մասին:

Աշխույժ Դուբայի մեջտեղում Black Palace լողափը շատ հանգիստ և լուռ վայր է: Այստեղ երբեք մարդկանց մեծ բազմություն չի լինում:

Քանի որ լողափը վայրի է, ուստի մուտքի վճար չկա, ենթակառուցվածքներ նույնպես չկան: Այնուամենայնիվ, այն մաքուր է. նույն սպիտակ ավազն ու թափանցիկ ջրերն են, ինչպիսին են Ջումերիայի և Պալմա կղզու լողափերում:
Չնայած այն փաստին, որ լողափը վայրի է, երեխաների հետ այստեղ հանգստանալը հարմար է, քանի որ ափից դեպի ծով բավական երկար հեռավորության վրա ջրի խորությունը մնում է փոքր:

Քանի որ լողափը հայտնի է հիմնականում տեղի բնակիչների շրջանում, իսկ ԱՄԷ-ն մահմեդական երկիր է, այստեղ պետք է գալ համեստ հագուստով: Արգելվում է ալկոհոլային խմիչքների օգտագործումը:

Հասցե. Al Sufouh


Jumeirah Beach Park լողափ
Լողափի գոտին ոճավորված է որպես գեղատեսիլ օազիս` ավազոտ անապատում լողափը հագեցած է էկզոտիկ բույսերով մարգագետիններով, արմավենիներով, փոքր պարտեզներով և սիզամարգերով, որտեղ կարող եք նաև արևի լոգանք ընդունել:
Կան հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները՝ հանդերձարաններ, ցնցուղներ, սրբիչներ, զվարճանքի զանազան տարածքներ և մարզական խաղերի բաժիններ, խորովածի համար նախատեսված տաղավարներ:

Սպիտակ ավազը մաքուր է և անվտանգ ոտքերի համար, ուստի կարող եք քայլել առանց հատուկ կոշիկների: Մուտքը դեպի ջուր բավականին հարթ է, ծանծաղ:

Jumeirah Beach Park-ի տարածքում կան նաև հասարակական սննդի կետեր՝ սրճարաններ, ռեստորաններ և խորտկարաններ:

Մուտքի վճարը մոտ 5 դիրհամ է, իսկ անձնական մեքենայով այցելուների համար մուտքը 20 դիրհամ է:

Jumeirah Beach Park-ը բաց է 08:00-23:00:

Հասցե. Jumeirah Beach Park


Al Mamzar լողափ
Al Mamzar լողափ-զբոսայգին Դուբայի ամենահայտնին և սիրվածն է տուրիստների շրջանում, որտեղ կան սպորտային, լողափնյա և ընտանեկան հանգստի կազմակերպման համար բոլոր հարմարությունները:

Զբոսայգու համալիրի տարածքում կարող եք վարձել տաղավարներ՝ խորոված պատրաստելու հարմարությամբ:

Al Mamzar զբոսայգու ողջ տարածքը լի է էկզոտիկ բույսերով, բազմագույն ծաղիկներով և մարգագետիններով:

Նրանց համար, ովքեր չեն ցանկանում Պարսից ծոցում ( Դուբայ ծով ) լողալ և լողափում հանգստանալ, հսկայական լողավազան կա՝ նախատեսված ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար:

Այգու լողափի ափամերձ տարածքում ջրային ժամանցի միջոցների վարձույթ կա, որտեղ տեսականին ընդգրկում է բանան, կատամարան, նավակ և ջրային մոտոցիկլ:

Կա երեխաների համար նախատեսված տարածք՝ հագեցած բազմաթիվ սղարաններով և ատրակցիոններով:

Հսկայական և գեղեցիկ ամֆիթատրոնում հաճախ կազմակերպվում են տոնախմբություններ, համերգներ և թատերական ներկայացումներ:
Այգու հենց կենտրոնում կա պանորամային տեսարան ապահովող դիտաաշտարակ:

Քանի որ Al Mamzar լողափի զբոսայգում հանգստի մեկ օրը կարող է բավական չլինել, համալիրի ղեկավարությունը այցելուներին առաջարկում է գիշերակացի հարմարավետ տնակներ: Նման տնակում գիշերակացի արժեքը տատանվում է օրը 32-45 եվրոյի սահմանում:

Այգուն հարող տարածքում կան բավարար քանակությամբ խանութներ և հասարակական սննդի կետեր՝ ռեստորաններ, սրճարաններ և ճաշարաններ:

Լողափի մուտքը վճարովի է՝ 5 դիրհամ, իսկ եթե ցանկանում եք մեքենայով տարածք մտնել, ապա դա կարժենա 30 դիրհամ:

Al Mamzar լողափի զբոսայգում հաճախ տեղի են ունենում վճարովի համերգներ և ժամանցային ծրագրեր, որոնց արժեքը կարող է լինել մինչև 10 դիրհամ:

Al Mamzar լողափի այգու աշխատանքային ժամերն են՝ կիրակի-չորեքշաբթի՝ 08:00-22:00, հինգշաբթի-շաբաթ՝ 8:00-23:00: Չորեքշաբթի օրը կանանց օրն է. մուտքը թույլատրվում է միայն կանանց և մինչև հինգ տարեկան երեխաների համար:

Հասցե. Al Mamzar, Deira


Barasti Beach լողափ
Barasti Beach Club-ը ոչ միայն Դուբայի ամենահայտնի լողափերից մեկն է, այլ նաև, հինգշաբթի և ուրբաթ օրերին, այն Պարսից ծոցի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկն է:

Լողափը գտնվում է Դուբայ Մարինա տարածքում, Le Meridien Mina Seyahi Beach Resort & Marina հյուրանոցի մոտ:

Լողափը լավ խնամված է, մաքուր, սպիտակ ավազով և փիրուզագույն ջրով: Դեպի ծով մուտքը հարթ է և ծանծաղ:

Հանգստացողների տրամադրության տակ են հանդերձարանները, ցնցուղները, հովանոցները, շեզլոնգները:

Լողափն անվճար է, բայց ոչինչ չես կարող ներս բերել քեզ հետ, անգամ՝ ջուր: Այն ամենը, ինչ հարկավոր է, վաճառվում է Barasti լողափի տարածքում գտնվող սրճարաններում և բարերում: Ի դեպ, գները զարմանալիորեն ողջամիտ են. մի փոքր ավելի բարձր, քան Դուբայի սուպերմարկետներում:

Լողափում անընդհատ անցկացվում են տարբեր տեսակի միջոցառումներ, վիճակախաղեր ու մրցույթներ:

Լողափային ակումբն ունի սպորտային առանձին բար՝ հսկա էկրանով, որով հեռարձակվում են սպորտային հանդիպումներ: Կարևոր սպորտային իրադարձությունների ժամանակ մեծ էկրան է տեղադրվում նաև լողափին:

Լողափում կա երկհարկանի շքեղ ռեստորան, որտեղ մուտքը լողափի հագուստով խստիվ արգելված է: Կա սառցե բար, որտեղ այցելուներին տրամադրում են տաք թիկնոցներ և հյուրասիրում տաք ըմպելիքներ:

Ուրբաթ օրերին Barasti լողափը վերածվում է Դուբայի լավագույն ակումբներից մեկի: Այս օրերին մուտքը վճարովի է տղամարդկանց համար՝ 150 դիրհամ, աղջիկների մուտքն ազատ է: Զվարճանալ կարող եք մինչ ակումբի փակվելը՝ գիշերը ժամը 02:30:

Հասցե. Barasti Beach, Le Meridien Mina Syahi Beach Resort & Marina Dubai Marina, Dubai

   www.dubaitravel.am - Հանգիստ Դուբայում ու Շարժայում