Հասցե` Երևան, Ազատության պողոտա 24/19
(055) 007 493

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

Հյուրանոցի Վաղ Ամրագրում

Վաղ Ամրագրումը Հյուրանոցում

տեղեկացվել>>

Նոր Տարին Դուբայում

Դիմավորե'ք Նոր Տարին Էմիրաթներում

Ամանորյա տոներին գեղեցիկ արևայրուքով
տեսնել առաջարկները>>

ԿՐՈՒԻԶներ

ԿՐՈՒԻԶ
ծովով/գետով

Նավարկումներ Արաբական Միացյալ Էմիրություններից
տեսնել առաջարկները>>

Վիլլաների և բնակարանների վարձակալում

Վիլլաների և բնակարանների վարձակալում

Պրիվատ հանգիստ հարմարավետ պայմաններում
տեսնել առաջարկները>>

Նոր Տարին Դուբայում

Ձեր կորպորատիվը Էմիրություններում

Մեր օգնությունը Ձեր բիզնեսի առաջխաղացմանը
տեսնել առաջարկները>>

Ինֆո /

Օգտակար տեղեկություններ - ՄԱԷ


ՄԱԷ    ԴՈՒԲԱՅ    ՇԱՐԺԱ    ԱԲՈՒ ԴԱԲԻ    ՖՈՒՋԵՅՐԱ    ԱՋՄԱՆ    ՌԱՍ ԱԼ ԽԱՅՄԱ    ՈՒՄՄ ԱԼ ՔՈՒՎԵՅՆ

Աշխարհագրություն
Միացյալ Արաբական Էմիրությունների տարածքը նմանվում է ռնգեղջյուրի եղջյուրին, որը կարծես թե մտել է Պարսից ծոց` Արաբական թերակղզու հյուսիս-արևելյան վերջավորությունից: ՄԱԷ-ն սահմանակից է հարավից և արևմուտքից Սաուդյան Արաբիային, իսկ արևելքից` Օմանին: Հյուսիսային ափերը դեմ դեմաց են գտնվում Իրանի հետ Պարսից ծոցով, իսկ Կատարը գտնվում 50կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հյուսիսից ողողվում է Պարսկական, իսկ արևելքից` Օմանի ծոցերով:
Ռելիեֆը շատ տարբեր է` լեռնային շրջաններից մինչև անապատային տարածքներ: Երկրի ամենաբարձր կետը Խաֆիտ լեռն է (1160մ):
Մայրաքաղաքը` Աբու Դաբի: Ամենամեծ քաղաքը` Դուբայ: Մյուս խոշոր քաղաքներն են Աբու Դաբին, Ալ-Այինը, Ֆուջեյրան և Շարժան:

ՄԱԷ-ն բաղկացած է 7 էմիրություններից` Աբու Դաբի, Աջման, Դուբայ, Ֆուջեյրա, Ռաս-ալ-Խայմա, Շարժա և Ումմ-ալ-Քուվեյն: 7 էմիրությունները միասին գրավում են տարածք, որը համարժեք է Պորտուգալիային (83600քկմ): Աբու Դաբիի Էմիրությունը գրավում է պետության տարածքի 85%-ը, իսկ ամենափոքր էմիրության` Աջմանի տարածքն է ընդամենը 250 քառ. կմ:


Կառավարում
Ֆեդերադիվ: Պետությունը ղեկավարում է Աբու Դաբիի էմիրը, կառավարությունը` Դուբայի էմիրը: Նախագահ` Խալիֆա ալ-Նախայան


Կլիմա
Երկրի կլիման չափազանց տաք է և չորային: Հաճախ են լինում ավազային փոթորիկներ: Ամռանը ջերմաստիճանը կազմում է 30-40, իսկ ձմռանը` 16-23 աստիճան Ցելսիուսի սանդղակով: Գիշերը անապատային շրջաններում ջերմաստիճանը կարող է նվազել մինչև +5-8 C: Դրա հետ մեկտեղ օդի խոնավությունը շատ բարձր է և հաճախ կտրուկ փոփոխվում է: Արաբական Միացյալ Էմիրություններ ճամփորդելու լավագույն ժամանակն է հոկտեմբերից-մայիս: Ամեն տարի նոյեմբերից մինչև մայիս տեղումների քանակը կազմում է 100մմ:


Բնակչություն
Միացյալ Արաբական Էմիրությունների բնակչությունը կազմում է 4,5 միլլիոն մարդ, որից արաբները կազմում են միայն 1/3 մասը, իսկ տեղաբնակները` 11%: Մնացածները փախստականներ են Պակիստանից, Հնդկաստանից, Բանգլադեշից, Շրի Լանկայից և Հարավային Ասիայի մյուս երկրներից, որոնք տեղափոխվել են ՄԱԷ ժամանակավոր աշխատողի կարգավիճակով: Ամենամեծ համայնքը հնդկականն է, որը կազմում է մոտ 1,5 մլն մարդ: Բնակչության 85% չեն համարվում երկրի քաղաքացիներ:
Բնակչության 88% կենտրոնացված են քաղաքներում: Խոշորագույն և ավելի դինամիկ զարգացող քաղաքն է Դուբայը, 1, 5 միլլիոն բնակչությամբ: Մյուս խոշոր քաղաքներն են Աբու Դաբին, Ալ-Այինը, Ֆուջեյրան և Շարժան:


Կրոն
Իսլամ: ՄԱԷ-ի գրեթե բոլոր քաղաքացիները մուսուլմաններ են, որոնցից 85% սուննիներ, իսկ 15% շիաներ:


Պետական լեզու
Արաբերենն է: Սակայն լայն կիրառում ունի նաև անգլերենը:


Դրամական միավոր
Դիրհամ (AED), որը շրջանառության մեջ է մտել 1973 թվականի մայիսի 18-ին: Հավասար է 3.66 դոլլարի:


Վիզա
Արաբական Միացյալ Էմիրություններ այցելելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է վիզա: Վիզայի ձևակերպումը կատարվում է նախօրոք`տուրիստական ընկերությունների միջոցով: Փաստաթղթերի ձևակերպման ժամանակահատվածը 3-ից 5 օր է: Ուրբաթը և շաբաթը ԱՄԷ-ում համարվում են հանգստյան օրեր:
Անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ:
Դուբայի վիզա ստանալու մանրամասներ


Մաքսատուն
Արգելվում է տեղափոխել էրոտիկ բնույթի տպագրական և վիդեո արտադրանք, ինչպես նաև մուսուլմանական հավատքին վիրավորանք հասցնող թեմաներով նյութեր: Խիստ հսկողության տակ է առնվում սպիրտային խմիչքների, ծխախոտների և օծանելիքների մուտքը: Թմրանյութերի և զենքի մուտքը նույնպես արգելվում է:
Պետք է լինել շատ ուշադիր ճանապարհային դեղատուփերի հարցում, քանի որ այնտեղ կարող է լինել դեղորայք, որը կարող է պարունակել թմրանյութ: Այդպիսի դեղորայքի հայտնաբերումը կարող է հանգեցնել բանտարկության, ինչպես նաև խոշոր տուգանքի: Դեղորայքի քանակությունը չպետք է գերազանցի այն քանակությունը, որը պետք է երկրում գտնվելու ժամանակ:
Ցանկացած տարադրամի, ցանկացած քանակով մուտքն ու ելքը չի վերահսկվում:


Բուժօգնություն և ապահովագրություն
Ապահովագրությունը ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիների համար պարտադիր չէ:
Բուժօգնությունը երկրում գտնվում է բարձր մակարդակի վրա, որի արժեքը նույնպես բարձր է:


Աշխատանքային ժամեր
Բանկերը աշխատում են շաբաթից հինգշաբթի, ժամը 8:00-ից 12:00-13:00, ուրբաթ` հանգստյան օր: Փոխանակման կետերը աշխատում են ժամը 8:00-ից 19:00-20:00` ճաշին ընդմիջումով:
Խանութները բաց են 9:00-ից 13:00 և 16:00-ից 20:30-ը, ուրբաթ` հանգստյան օր: Որոշ սուպերմարկետներ և առևտրային կետեր բաց են նաև ուրբաթ` ժամը 16:00-ից 20:00: Ռամադանի ժամանակ խանութները աշխատում են 9:00-ից, երեկոյան փակվում են, այնուհետեվ սկսում են աշխատել մինչև 24:00:


Տրանսպորտ
Քաղաքային տրանսպորտը զարգացած է թույլ: Տեղի բնակիչների մեծամասնությունը նախընտրում է տեղաշարժվել ավտոմեքենաներով: Ճանապարհների մեծ մասը ասֆալտապատ է:
Երկրում գործում են խոշոր միջազգային նշանակության օդանավակայաններ և նավահանգիստներ:
2009 թվականի սեպտեմբերի 9-ին Դուբայում բացվեց առաջին մետրոպոլիտենը:
Հասարակական փոխադրամիջոցներից գործում է նաև ավտոբուսը:


Կենցաղային էլեկտրացանց
Հոսանքի լարումը ցանցում կազմում է 220-240Վ, հոսանքի հաճախականությունը` 50Հց:


Խոհանոց
ԱՄԷ-ում օգտագործվում է ավանդական, արաբական երկրների համար գրեթե ընդհանուր խոհանոցը` հիմնված հավատքի և բնակլիմայական առանձնահատկությունների վրա:
Մահմեդականները չեն օգտագործում խոզի միս. մսային ճաշատեսակներում օգտագործվում են տավարի, այծի, ոչխարի ու հորթի միս, թռչնամիս ու ձուկ:
Միսը հիմնականում տապակում են թավայում առանց յուղի, ինչը մսին յուրահատուկ համ է տալիս: Շատ տարածված են թռչնի մսով ճաշատեսակները:
Որպես գարնիր օգտագործվում են բրինձը և թարմ բանջարեղենից աղցաններ: Մեծ քանակով օգտագործվում են համեմունքներ: Սեղանի վրա պատվավոր տեղ են զբաղեցնում ապուրները:
Մեծ կիրառություն ունեն բանջարեղենը և կանաչեղենը, կաթնամթերքները` հատկապես պանիրը, ինչպես նաև ձկնեղենը: Ձկնեղենը ավանդույթի համաձայն պատրաստվում է ածուխի վրա:
Սեփական խոհանոցի բացակայությունը ԱՄԷ-ում լրացվում է արտասահմանյան ռեստորանների և արագ սննդի կետերի մեծ քանակությամբ. սկսած իտալական տրատորիից, վերջացրած ճապոնական սուշի-բարերով:


Տոներ
1 հունվար` Նոր Տարի
6 օգոստոս` Գահի բարձրացման օր
2 դեկտեմբեր` Անկախության օր
Լուսնային օրացույցի հետ կապված որոշ տոներ տոնվում են տարբեր օրեր` դրանցից են` Էյդ-ալ-Ֆիտրը, Էյդ-ալ-Ադխան, Լեյլատ ալ-Միրաջը, մուսուլմանական Նոր Տարին և սուրբ ամիս Ռամադանը:


Ժամային գոտի
GMT+4 (UTC+4:00) Հայաստանի հետ նույն ժամային գոտում է:


Ինտերնետի ազգային գոտի
.ae


Հեռախոսային կոդ
+971


Օգտակար հեռախոսահամարներ
Շտապ օգնություն`999
Ոստիկանություն` 998
Հրշեջ` 997
Տեղեկատու` 180
Ճշգրիտ ժամը`140
Հեռուստածրագրերը հեռախոսով` 130:


Հայերը ԱՄԷ-ում
Հայերի զանգվածային հոսքը ԱՄԷ սկսվել է 1975 թ-ին: Ազգային կյանքը կազմակերպելու նպատակով 1977 թ-ին հրավիրվել են ժողովներ ու հավաքույթներ, Դուբայի Սուրբ Երրորդություն անգլիկան եկեղեցում մատուցվել է հայերեն առաջին պատարագը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով տեղի հայությանը տրամադրվել է հողատարածք և եկեղեցի կառուցելու արտոնություն: 1998 թ-ին տեղի է ունեցել ԱՄԷ-ում առաջին հայկական՝ Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծումը:
Ներկայումս ԱՄԷ-ում հայերի թիվը շուրջ 5000-6000 է, հիմնականում կենտրոնացած են Շարժայում, Դուբայում, Աբու Դաբիում: Նրանց մեծ մասը գործարարներ են, բժիշկներ, ճարտարապետներ, արհեստավորներ:
Գործում են Շարժայի և Աբու Դաբիի մեկօրյա վարժարանները, Հայ մշակութային ընկերակցությունը:


Քաղաքական, տնտեսական, մշակութային, հյուպատոսական հարցերով
Հասցե՝ Աբու Դաբի, Քարամա փողոց 24, (Embassies area)
Հեռ.` +971 2 444 41 96, +971 2 444 41 28
Ֆաքս՝ +971 2 444 41 97
էլ. փոստ` armemiratesembassy@mfa.am
Փոստարկղ՝ 6358
Աշխատանքային ժամեր` 09.00-15.00
Հանգստյան օրեր` Ուրբաթ, շաբաթ


*******
Բնակչության ավանդական զբաղմունքներից են ձկնորսությունը, մարգարիտի մշակումը, արհեստագործությունը (գորգագործություն, ոսկերչություն, արծաթագործություն), օազիսային գյուղատնտեսությունը (մշակաբույսերի, արմավենիների, այգիների մշակում) և անասնապահությունը:

Պետության առանձնահատկությունները հանգիստը Արաբական Միացյալ Էմիրություններում դարձնում են անվտանգ ու ապահով: Այս երկրում կենսամակարդակը բարձր է և ունի կայուն քաղաքական ու տնտեսական իրավիճակ:

Տուրիստների մեծամասնությունը մեկնում է Դուբայ առևտրային նպատակներով: Բացի առևտրի և բիզնեսի համար հարմար պայմաններից, երկիրը կարող է պարծենալ նաև ուրիշ "հարստություններով": ԱՄԷ-ի գլխավոր հարստությունը դա պայծառ արևն է տարվա 360 օրը և տաք, մաքուր ծովը: Կլիմայի առանձնահատկությունները թույլ են տալիս հանգստանալ Դուբայ ծովի ափին անգամ ձմռանը: Ամենաժամանակակից ծովափնյա հյուրանոցներն առաջարկում են զբոսաշրջիկներին լողավազաններ, հարմարավետ հյուրանոցային պայմաններ, որոնք կահավորված են բոլոր անհրաժեշտ պարագաներով:

ԱՄԷ-ում նոր, բայց շատ տարածված զվարճալիքներն են` անապատում դահուկահոսքը ավազի վրա, անապատում ավտոմրցարշավը, գիշերակացը քոչվորների (բեդուիններ) հավաքատեղիներում և ուղտարշավները:
Երկրում առկա են բազմաթիվ սպորտային կառույցներ, թենիսի խաղահրապարակներ, Գոլֆի, բոուլինգի ակումբներ, ֆուտբոլային և չմշկասահքի հրապարակներ, բոլոր հնարավորությունները ծովային հանգստի համար:
Ամեն տարի անց են կացվում ավանդական "Դոու" մրցարշավները, Ֆորմուլա-1 համաշխարհային մրցարշավը, արագընթաց մոտորանավակներով, ուղտերի և զտարյուն արաբական նժույգների մրցարշավները:
Շատ հետաքրքիր են ծովային խեցգետինների գիշերային որսը, ծովային ձկնորսությունը մոտորանավակից կամ առագաստանավից:


ՄԱԷ
ԴՈՒԲԱՅ
ՇԱՐԺԱ
ԱԲՈՒ ԴԱԲԻ
ՖՈՒՋԵՅՐԱ
ԱՋՄԱՆ
ՌԱՍ ԱԼ ԽԱՅՄԱ
ՈՒՄՄ ԱԼ ՔՈՒՎԵՅՆ

   www.dubaitravel.am - Հանգիստ Դուբայում ու Շարժայում