Հատուկ առաջարկ /
Զեղչի քարտ
"Դուբայ Թրավել" տուրիստական գործակալության միջոցով
Արաբական Միացյալ Էմիրություններում հանգստացած բոլոր հաճախորդներին կտրամադրվի
զեղչի քարտ, որը հնարավորություն կտա հետագայում օգտվել մեր ծառայություններից 3-7% զեղչով հյուրանոցի ամրագրումից` կախված ճանապարհորդությունների քանակից և հյուրանոցի (վիլլայի, բնակարանի, կրուիզի) արժեքից:
Դիմե'ք, կհամոզվե'ք:
3% զեղչի քարտ ստանում են մեր միջոցով առաջին անգամ ճանապարհորդած հաճախորդները: Այս զեղչը հետագայում տարածվում է այն հյուրանոցների վրա, որոնց արժեքը փաթեթում չի գերազանցում 1400 Դրամ և եթե հյուրանոցն ամրագրված է ոչ պակաս, քան 7 օրով:
5% զեղչի քարտ ստանում են մեր միջոցով երկրորդ անգամ ճանապարհորդած 3% զեղչի քարտապանները կամ ուրիշի 3% զեղչի քարտով առաջին անգամ ճանապարհորդած հաճախորդները: Այս զեղչը հետագայում տարածվում է այն հյուրանոցների վրա, որոնց արժեքը փաթեթում չի գերազանցում 800 Դրամ: Եթե գերազանցում է 800 Դրամ, բայց չի գերազանցում 1400 Դրամ` գործում է զեղչ 3%:
Այս զեղչը գործարկելու համար փաթեթը ամրագրված պետք է լինի ոչ պակաս, քան 7 օրով:
7% զեղչի քարտ ստանում են մեր միջոցով երրորդ անգամ ճանապարհորդած 5% զեղչի քարտապանները կամ ուրիշի 5% զեղչի քարտով ճանապարհորդած հաճախորդները: Այս զեղչը հետագայում տարածվում է այն հյուրանոցների վրա, որոնց արժեքը փաթեթում չի գերազանցում 500 Դրամ: Եթե գերազանցում է 500 Դրամ, բայց չի գերազանցում 800 Դրամ` գործում է զեղչ 5%: Եթե գերազանցում է 800 Դրամ, բայց չի գերազանցում 1400 Դրամ` գործում է զեղչ 3%:
Այս զեղչը գործարկելու համար փաթեթը ամրագրված պետք է լինի ոչ պակաս, քան 7 օրով:
Ի դեպ, զեղչի քարտն անվանական չէ, ուստի այն կարելի է օգտագործման հանձնել այլոց` ստանալով առավել բարձր տոկոս զեղչի հնարավորություն (քարտը ուրիշին փոխանցելու գործընթացի մանրամասների համար` այցելեք գրասենյակ):
N. B.
- Զեղչի քարտապաննե'ր: Ձեր քարտը մեր տուրիզմի մենեջերին ներկայացրեք
տուրփաթեթը հաշվելուց հետո միայն, որպեսզի իրոք համոզվեք, որ զեղչը գործում
է յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար:
- Սույն կայքում տրված հյուրանոցային զեղչային առաջարկների համար զեղչի քարտը չի գործում:
- Զեղչը կարող է չգործել, եթե ավիատոմսերը չեն ամրագրվում մեր ընկերությունում:
Հարգելի հաճախորդ,
մինչև 22.05.2024թ. զեղչի քարտերի սպասարկումը դադարեցվում է՝ համակարգային փոփոխությունների հետ կապված:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը: