TOP 10 HOTELS   Այս շաբաթվա հաճախ ամրագրած հյուրանոցները

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

Հյուրանոցի Վաղ Ամրագրում

Վաղ Ամրագրումը Հյուրանոցում

տեղեկացվել>>

Նոր Տարին Դուբայում

Դիմավորե'ք Նոր Տարին Էմիրաթներում

Ամանորյա տոներին գեղեցիկ արևայրուքով
տեսնել առաջարկները>>

ԿՐՈՒԻԶներ

ԿՐՈՒԻԶ
ծովով/գետով

Նավարկումներ Արաբական Միացյալ Էմիրություններից
տեսնել առաջարկները>>

Վիլլաների և բնակարանների վարձակալում

Վիլլաների և բնակարանների վարձակալում

Պրիվատ հանգիստ հարմարավետ պայմաններում
տեսնել առաջարկները>>

Նոր Տարին Դուբայում

Ձեր կորպորատիվը Էմիրություններում

Մեր օգնությունը Ձեր բիզնեսի առաջխաղացմանը
տեսնել առաջարկները>>

Նորություններ / Իրադարձությունների օրացույց

Տուրիստական նորություններ
Արաբական Միացյալ Էմիրություններից
և հրապարակումներ





12.10.16-ից ամենօրյա նորություններն ու հրապարակումները կարդացեք մեր նոր նախագծի կայքում. www.DubaiNews.am


06.10.16
- Դուբայի AQUAVENTURE ջրաշխարհը մեկնարկում է տարեկան բաժանորդագրության վաճառքը: Տարեկան բաժանորդագրության արժեքը կկազմի 990 դիրհամ (271$) այն հյուրերի համար, ովքեր 120սմ-ից բարձրահասակ են, իսկ այն երեխաների համար, ովքեր 120սմ-ը չեն գերազանցում, կվճարվի 495 դիրհամ (135,5$):

04.10.16
- Դուբայում ընթացող լողի աշխարհի գավաթի առաջնությունում Դավիթ Համբարձումյանի անվան ՄԴ-ի սան, 14-ամյա Արթուր Բարսեղյանը 50 մետր դելֆին լողաոճում ցույց տվեց 25,35 վայրկյան արդյունք եւ 66 մասնակիցների մեջ զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը:

04.10.16
- Էմիրություններում բացվել է աշխարհում առաջին ՍՊԱ կենտրոնը բացառապես կանանց համար:

30.09.16
- Դուբայում սկսվել է ստորջրյա կահավորված բնակարանների վաճառքը:

25.09.16
- Իտալացի Ջորջո Դեստրոն դատական հայց է ներկայացրել Emirates ավիաընկերության դեմ՝ բողոքելով, որ 9 ժամանոց թռիչքի ընթացքում ինքը տանջվել է՝ ստիպված լինելով նստել չափազանց գեր ուղևորի կողքին:

24.09.16
- Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ Աբու Դաբիի, Դուբայի և Հյուսիսային Էմիրությունների Ազգային վարչությունների աջակցությամբ տոնական միջոցառումներ տեղի ունեցան Աբու Դաբիում և Շարժայում: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

23.09.16
- Դուբայի լողափերում այսուհետ կլինեն փրկարար ռոբոտներ: Ռոբոտի արագությունը կհասնի մինչև 35 կմ/ժ, որը 12 անգամ ավելի արագ է, քան մարդու արագությունը ջրում:

21.09.16
- Աշխարհում ամենաթանկ պաղպաղակը Դուբայում է: Ընդամենը մեկ գնդիկ սառը պաղպաղակի համար, որը կոչվում է «Black Diamond», գնորդը ստիպված կլինի վճարել 2,999 դիրհամ, որը համարժեք է 816 $-ի:

21.09.16
- Ամերիկացի բլոգերը բիզնես-կարգի տոմսով կարողացել է Դուբայից Նյու Յորք թռչել Emirates ավիաընկերության ինքնաթիռի առաջին դասով (VIDEO)

18.09.16
- Խաղալիքների համար նախատեսված հիվանդանոցը, որը շուտով կբացվի Դուբայում, կօգնի երեխաներին այլևս չվախենալ բժիշկներից:

17.09.16
- Այսօր Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկեց նոր iPhone 7-ի և iPhone 7 Plus-ի վաճառքը:
Այս պահի դրությամբ Էմիրաթների Apple-ի խանութներում բոլոր նոր այֆոնները վաճառված են:


16.09.16
- Արաբական Միացյալ Էմիրություններում բժշկության մեջ գործունեության կարգավորման մասին օրենքը արգելում է մարդկանց կլոնավորումը:

14.09.16
- Սեպտեմբերի 4-ին Դուբայ և Շարժա Էմիրությունները կապող նոր ճանապարհ է բացվել, որը որոշ չափով հնարավություն կտա խուսափել խցանումներից:

11.09.16
- Մեր կազմակերպությունը շնորհավորում է ԱՄԷ-ի բնակչությանը Eid al-Adha տոնի կապակցությամբ:
Տոնակատարության օրերը՝ սեպտեմբերի 11-ից 13-ը պաշտոնապես կլինեն ոչ աշխատանքային:


10.09.16
- ԱՄԷ-ի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը արգելել է ազգային ընկերություններին պատկանող ինքնաթիռներում միացնել կամ լիցքավորել Samsung Galaxy Note 7 սմարթֆոնները, հայտնում է The National-ը:
Հեռախոսի այդ մոդելը նաև արգելվել է վերցնել ուղեբեռի մեջ: Նման միջոցառումները բացատրվում են անվտանգության նկատառումներով: Ընդ որում, ձեռքի ուղեբեռում այդ սմարթֆոնները թուլատրվում է վերցնել միայն անջատած վիճակում:


04.09.16
- Դուբայի հայտնի հյուրանոցի` Burj Al Arab-ի ստորջրյա "Al Mahara" ռեստորանը հայտնվել է 2016թ-ի լավագույն զբոսաշրջային վայրերի ցանկում:

31.08.16
- Դուբայում բացվեց զվարճանքների աշխարհի ամենամեծ IMG Worlds of Adventure կենտրոնը:

30.08.16
- Աշխարհի ամենաբարձր "սատանի անիվի" կառուցման աշխատանքները մոտեցել են վերջնական փուլին:

25.08.16
- Դուբայում կկառուցեն թռչող ափսեյի տեսքով ֆուտբոլային մարզադաշտ:

22.08.16
- Հայ շախմատիստները մասնակցում են Աբու-Դաբիի միջազգային մրցաշարում

22.08.16
- Դուբայում շուտով կբացվի կոկորդիլոսների այգի, որը կլինի առաջինը և միակը Մերձավոր Արևելքում:
Քաղաքային իշխանությունները խոստացել են բացել այն այս տարվա վերջում:


19.08.16
- Աշխարհի խոշորագույն IMG Worlds of Adventure զվարճանքների փակ թեմատիկ այգին Դուբայում կբացվի օգոստոսի 31-ին:

19.08.16
- Դուբայի Օպերայի շենքի բացումը տեղի կունենա օգոստոսի 31-ին:

18.08.16
- Դուբայում հայտնվել է WHATSAPP համար, որի միջոցով կարող են ստուգել ասեկոսեների ճշմարտացիությունը:

15.08.16
- Դուբայում կառուցվում է սեփական արհեստական անտառով աշխարհում առաջին հյուրանոցը: Անտառն իրենից ներկայացնում է էկզոտիկ բույսերով ջունգլի, որը գտնվում է հենց հյուրանոցի ներսում:
Հայտնի է, որ 47 հարկանի և 450 հաճախորդի համար նախատեսված հյուրանոցի կառուցման վրա կծախսվի կես մլրդ դոլար:


15.08.16
- Դուբայի քաղաքապետարանը հրապարակել է Dubai Steps նոր ատրակցիոնի նախագիծը: Կառույցի երկարությունը հասնում է 100մ-ի (մոտ 25 հարկանի շենք): Ի դեպ՝ առաջինը արշխարհում:

13.08.16
- ԱՄԷ-ի կառավարությունը հայտարարել է, որ 2018թ. հունվարի 1-ից երկրում կգործի ավելացված արժեքի հարկատեսակը (ԱԱՀ):

11.08.16
- Դուբայի տաքսու վարորդները անգլերենի իմացության քննություն կհանձնեն:

11.08.16
- «Դուբայ Սաֆարի» նոր կենդանաբանական այգին կբացվի Դուբայում այս տարվա վերջին:

10.08.16
- Հայտնի է դարձել շների ցեղատեսակների այն ցանկը, որոնց արգելվում է ներմուծել Էմիրություններ և պահել:
1. Pitbull
2. Mastiff
3. Tosa
4. Rottweiler
5. German Shepherd
6. Husky
7. Alaskan Malamute
8. Doberman
9. Chow
10. Dogo Canario
11. Boxer
12. Dalmatian


09.08.16
- 10 տարի բացակայությունից հետո Աբու Դաբի կվերադառնա Հեծյալ ոստիկանությունը, ով կիրականացնեն պարեկային ծառայություն:

06.08.16
- Մերձավոր Արեւելքում smart առաջին փողոցը հայտնվել է Դուբայում: Այնտեղ վազող տողով ներկայացվում են ընթացիկ նորությունները, հաղորդվում է ջերմաստիճանը, նաև հնարավորություն է տալիս 300 մետր շառավղով միանալ անլար ինտերնետի:

05.08.16
- Դուբայում E11 մայրուղու վրա` ուղղությունը դեպի Աբու Դաբի, կհայտնվեն սննդի կետեր անիվների վրա:

03.08.16
- Դուբայի օդանավակայանում այրվել է Emirates-ի ինքնաթիռը:

02.08.16
- Սուպեր-բյուջետային հյուրանոցների օպերատոր Chototel-ը, որը հիմնվել է Լոնդոնում, պատրաստվում է մուտք գործել Էմիրություններ: Chototel-ի հյուրանոցային համարի մեկ օրվա արժեքը կկզամի մոտ 2-5$:

31.07.16
- Փողոցային վերահսկողության նոր համակարգը` Falcon Eye, շահագործման է հանձնվել Աբու Դաբի էմիրության ողջ տարածքում: Այս համակարգը հավաքում է բոլոր գործող տեսախցիկների տվյալները, որը թույլ է տալիս վերահսկել ճանապարհային երթևեկության վիճակն առցանց:

29.07.16
- Umm Al Quwain էմիրությունում գտնվել է 7500 տարվա հնության բնական մարգարիտ:

28.07.16
- Sofitel Dubai Jumeirah Beach հյուրանոցի ռեստորանը Շվեյցարիայում արժանացել է միջազգային մրցանակի՝ որպես եվրոպական խոհանոցով լավագույն ռեստորան:

27.07.16
- IMG Worlds of Adventure թեմատիկ այգու հիման վրա` Դուբայում բացվել է իր տեսակի մեջ 1-ին ուրվականներով հյուրանոցը:

27.07.16
- Դուբայում պատրաստվում են կառուցել սահադաշտ բաց երկնքի տակ:

25.07.16
- Շարժայում կկառուցեն բնակչությունից առգրավված առյուծների համար նախատեսված ապաստարաններ:

25.07.16
- Դուբայում կսկսեն վաճառել ջուր Բուրջ Խալիֆայի տեսքով բյուրեղյա շշերում, որը կարժենա 200 $:

24.07.16
- Միացյալ Արաբական Էմիրությունները մտադիր են դաշնային ճանապարհները դարձնել վճարովի:

21.07.16
- Դուբայի 1-ին եռամսյակում թողարկվել է 621 հյուրանոցային համար, ևս 9400 համար կթողարկվի տարվա վերջին` համաձայն 2020թ-ին 20 մլն հյուրեր ընդունելու ռազմավարության:

20.07.16
- Էմիրություններում 10-ից 200 հազար դիրհամ տուգանք կսահմանվի նրանց համար, ովքեր պահում են շուն առանց համապատասխան մարմնի կողմից լիցենզիա ունենալու:

18.07.16
- Wi-Fi տարածող աղբամանները տեղադրված են Շարժա Էմիրությունում:

16.07.16
- Միացյալ Արաբական Էմիրությունների Etihad Airways ավիաընկերության Etihad Cargo բաժինը ամառային հատուկ առաջարկ ունի իր այն հյուրերի համար, ովքեր ցանկանում են ճամփորդել իրենց շքեղ մեքենաների հետ:

12.07.16
- Դուբայի աճուրդի ընթացքում R-10 պետհամարանիշի համար վճարեցին 2.6 մլն դոլար:

09.07.16
- Այսօր՝ հուլիսի 9-ին Դուբայում մեկնարկեց "Ամառային անակնկալներ" ամենամյա փառատոնը:
Առևտրային կենտրոններում անցկացվում են գունեղ միջոցառումներ, համերգներ, պարային շոուներ, նորաձևության ցուցադրություններ, դիմակահանդես և այլն: "Անակնկալների" շրջանակներում անցկացվում է շատ թանկ մրցանակներով ամենօրյա վիճակախաղ (ճոխ ավտոմեքենաներ, բնակարաններ, խոշոր գումար, ոսկու ձուլակտորներ, տուր փաթեթներ):
Սակայն հիմնական "խայծը" անհավանական զեղչերն են, որոնք 25-50 % են, իսկ երբեմն հասնում են 75%-ի ավելի քան 6 000 բուտիկում, բրենդային խանութում, մոլերում և առևտրի կենտրոններում:
Զեղչով շոփինգը կտևի 43 օր՝ մինչև օգոստոսի 20-ը:


08.07.16
- Համաձայն Էմիրությունների նոր օրենքի, այն ծնողները, ովքեր երեխաներին կթողնեն տանը առանց հսկողության՝ կազատազրկվեն և կտուգանվեն:
Չնայած իրավապահ մարմինների ջանքերին, ԱՄԷ-ն շարունակում է արձանագրել երեխաների պատուհանից ընկնելու դեպքերը:


04.07.16
- Էմիրությունների առաջին ամենագնաց` Sand Racer մեքենան, որը ստեղծվել է տեղի Zarooq Motors ընկերության կողմից, վաճառքի է հանվել: Մեքենայի արժեքը կազմում է 450000 դիրհամ (123000$):

02.07.16
- Դուբայի օդանավակայանը կրկին ճանաչվել է լավագույնը Մերձավոր Արևելքում (Supply Chain Awards):

01.07.16
- Միացյալ Արաբական Էմիրություններում բենզինի գները հուլիսի 1-ից բարձրացան մոտավորապես 1%-ով, իսկ դիզելային վառելիքի գները` 4,5%-ով:

29.06.16
- Հետևյալ երկրների քաղաքացիները ազատվում են Դուբայում մեքենա վարելու քննություններից.

Միացյալ Նահանգներ,
Կանադա (Quebec),
Ճապոնիա,
Ավստրալիա,
Սինգապուր,
Հարավային Կորեա,
Նոր Զելանդիա,
Հոն Կոնգ,
Հարավային Աֆրիկա,
Գերմանիա,
Իտալիա,
Շվեյցարիա,
Ֆինլանդիա,
Լեհաստան,
Սլովակիա,
Իսպանիա,
Նիդերլանդներ,
Հունաստան,
Շվեդիա,
Ռումինիա,
Բելգիան,
Իռլանդիա,
Թուրքիա,
Դանիա,
Պորտուգալիա,
Ավստրիա,
Ֆրանսիա,
Մեծ Բրիտանիա,
Նորվեգիա,
Լյուքսեմբուրգ,
Չինաստան:


29.06.16
- Դուբայի երկու ռեստորան` Zuma Dubai և La Petite Maison ճանաչվել են Diners’ Club World's Best 50 Restaurants հաղթողներ:

27.06.16
- Միջատների 2 նոր տեսակ է հայտնաբերվել Աբու Դաբիում: Գիտնականները հաստատել են կենսաբազմազանության առկայությունը անապատում:

26.06.16
- Դուբայի միջազգային օդանավակայանը պատրաստվում է ամառային պիկ ժամերին: Սպասվում է, որ միայն հունիսի 30-ից հուլիսի 3-ը ընկած ժամանակահատվածում, ամառային արձակուրդների սկզբի հետ կապված, Դուբայը պատրաստվում են լքել ավելի քան 900 հազար ուղևոր:

24.06.16
- Աբու Դաբիի օդանավակայանը նոր հարկ է ավելացրել ուղևորների համար: Հարկը վճարվելու է Աբու Դաբիի օդանավակայանի ծառայություններից և հարմարություններից օգտվելու համար: Գումարի չափը կկազմի 35 դիրհամ (10 $): Այս վճարումից ազատված են մինչև 2 տարեկան երեխաները և transit ուղևորները:

21.06.16
- Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված Շարջայի 21-րդ միջազգային շախմատային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը նվաճել է հաղթողի կոչումը արագ խաղի մրցաշարում:

20.06.16
- Դուբայի Z Tyres ընկերությունը վաճառել է ադամանդներով և ոսկով ծածկված Z1 անվադողերը՝ 600.000 $ արժողությամբ:
Այս անվադողերն ընդգրկվել են Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհում ամենաթանկը:


18.06.16
- Աջմանում այսուհետ կլինի անվճար Wi-Fi:

15.06.16
- Շարժայում առաջին անգամ կայացել է հեղինակավոր ավտոհամարանիշների աճուրդը:
Arif Al Zaruni-ն ռեկորդային գումար է վճարել թիվ «1» համարանշի համար. 18 մլն դիրհամ, որը համարժեք է 5 մլն ԱՄՆ դոլարի:


14.06.16
- FlyDubai ավիաընկերությունը 2017 թ.-ից բոլոր թռիչքները կտեղափոխի Al Maktoum օդանավակայան:

12.06.16
- Դուբայում 2015 թ.-ին 56 մլն ծաղիկներ են տնկվել:

12.06.16
- FlyDubai ավիաընկերությունը ինքնաթիռի սրահում իր մատուցվող ծառայություններին ավելացնում է WiFi, TV և նոր ժամանցային համակարգեր:

09.06.16
- Այսուհետ Աբու Դաբիի տաքսիներում կգործի անվճար WI-FI:

06.06.16
- Շնորհավորում ենք բոլոր մահմեդականներին Ռամադան սուրբ ամսվա սկզբի առթիվ:

06.06.16
- Այսօր հուլիսի 6-ն է՝ մահմեդական սուրբ Ռամադան ամսվա առաջին օրը:
Ռամադանը մուսուլմանական պասի ամիսն է, և ավանդույթները չհարգելը կարող է բերել տուգանքի և անգամ բանտարկության: Ռամադանի ժամանակ մահմեդականներին արգելվում է օրվա լույս ժամերին սնունդ ընդունել: Տուրիստներին այդ օրերին սնունդ ընդունել հասարակական վայրերում պետք չէ: Ինչպես նաև պետք չէ դրսում ծխել ու ծամոն ծամել: Ձեր նման պահվածքով կվիրավորեք իսլամի հետևորդներին:


04.06.16
- Դուբայի բնակչության թիվը հասել է 4մլն-ի:

02.06.16
- Բնակարանի վարձույթը Շարժայում և Աջմանում 33%-ով ավելի մատչելի է, քան Դուբայի էժանագին թաղամասերից որևէ մեկում:

01.06.16
- Դուբայը կրկին ընդգրկվել է գնումներ կատարելու համար առավել գրավիչ ուղղությունների ցանկում:

01.06.16
- Հուլիսի 1-ից Դուբայում կսկսի գործել պարտադիր բժշկական ապահովագրության կանոնը:

30.05.16
- Մայիսի 31-ին, Ծխախոտից հրաժարվելու միջազգային օրվա շրջանակներում, Դուբայում կարգելվի ծխախոտի վաճառքը:

27.05.16
- Դուբայում կայացել է Burj Al Arab TERRACE-ի՝ արհեստական լողափի բացումը:

23.05.16
- Տեղեկացնում ենք, որ Աբու Դաբիի Ferrari Park-ի աշխարհի ամենաարագ Formula Rossa ride-ը, մոտ 3 շաբաթ չի գործի՝ ներքին աշխատանքների պատճառով:

21.05.16
- BURGER DOMINATION-ը, ԱՄՆ-ում և Ավստրալիայում համբուրգերի ազգային տոնի առթիվ, Դուբայի FIREBIRD DINER ռեստորանում մայիսի 22-28 իր այցելուների համար կպատրաստի հատուկ հյուրասիրություն՝ BURGER KHALIFA, որի արժեքն է 500 դիրհամ ($ 136):

17.05.16
- ԱՄԷ այցելող ոչ մահմեդական զբոսաշրջիկները շուտով կունենան ալկոհոլային խմիչքների օգտագործման և տեղափոխման ժամանակավոր լիցենզիա ստանալու հնարավորություն: Համաձայն Միացյալ Արաբական Էմիրությունների օրենքի, ալկոհոլը առանց լիցենզիայի անօրինական է հյուրանոցներից և բարերից դուրս:
Այսօր լիցենզիա ստանալ կարող է միայն ԱՄԷ-ի 21 տարին լրացած քաղաքացին, ով չի դավանում իսլամ:


13.05.16
- Umm Al Quwain Էմիրությունը հայտնվել է GOOGLE'S STREET VIEW հավելվածում:
Անցած տարի Google-ը ստեղծել է Sharjah-ի, Ajman-ի հավելվածները: Հասանելի է մուտքը Burj Khalifa երկնաքեր, Sheikh Zayed մեծ մզկիթ և Liwa անապատ:


11.05.16
- Ոստիկանական «խելացի» ավտոմեքենաները Արաբական ՄիացյալԷմիրությունների փողոցներում կհայտնվեն մինչեւ 2020 թ.: Այդ մեքենաները հագեցած կլինեն տեսախցիկներով, ռադարային, հեռակառավարման համակարգերով և միացված կլինեն ոստիկանության հրամանատարական կենտրոնին:
Սպասվում է, որ այդ ավտոմեքենաները «EXPO-2020» համաշխարհային ցուցահանդեսի ընթացքում, երբ երկիր կայցելեն 25 մլն օտարերկրյա քաղաքացիներ, կլինեն անփոխարինելի:


06.05.16
- Բրիտանական ընկերությունը Դուբայում Դուբայ Մոլլ առևտրի կենտրոնի քաղցրավենիքի խանութներում վաճառքի է հանել 3D տպիչներով տպագրված քաղցրավենիքներ: Այս քաղցրավենիքները կաթ չեն պարունակում, ամբողջովին բուսական են: Կոնֆետների հիմնական բաղադրիչները մրգեր են, և ներկայումս չի նախատեսվում արտադրություն շոկոլադի տեսքով:
Արտադրությունը տևում է ոչ ավել, քան 5 րոպե:


02.05.16
- Աջմանի զբոսայգիների բոլոր այցելուների համար հասանելի կլինի անվճար WI-FI:

01.05.16
- Դուբայի մաքսային աշխատակիցները սկսել են կիրառել Google-ի "խելացի" ակնոցներ, որոնք անցակետերում սկանավորում են կոնտեյներները: Եթե առաջ մեկ բեռի ստուգումը տևում էր 2 օր, ապա հիմա դա արվում է 3 րոպեում:

29.04.16
- Մայիսին ԱՄԷ-ում բենզինի գինը կբարձրանա 10%-ով:

24.04.16
- Մինչև տարվա վերջ Դուբայի բոլոր տաքսիները կհամալրվեն անկանխիկ վճարման տերմինալներով: Այսպիսով, ուղևորները կկարողանան վճարել ինչպես կրեդիտ, այնպես էլ հասարակական տրանսպորտում վճարում կատարելու համար նախատեսված NOL քարտերի միջոցով:
Դուբայում գործում է 9500 տաքսի: Ներկայումս անկանխիկ վճարման տերմինալներով հագեցած են մոտ 8000 ավտոմեքենա:
Nol քարտով վճարելիս` լրացուցիչ կգանձվի 2 դիրհամ, իսկ կրեդիտ քարտով` 1 դիրհամ:


22.04.16
- Աշխարհի ամենաերկար` 2.6 կմ երկարությամբ սահաճոպանը շահագործվեց ԱՄԷ-ի ամենաբարձր լեռներում՝ Jebel Jais-ում (Ras Al Khaimah):
Սրա շնորհիվ էմիրությունն ակնկալում է էքստրեմալ տուրիստներ ներգրավել:


21.04.16
- Դուբայի ոստիկանությունը, ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու նպատակով, 1000 դիրհամի ($ 272) չափով տուգանք է սահմանել այն վարորդների համար, ովքեր երթևեկության ընթացքում կկարդան, կխոսեն բջջային հեռախոսով, կսնվեն:

18.04.16
- Ski Dubai-ը Մերձավոր Արևելքում առաջին լեռնադահուկային կենտրոնն է փակ տարածքում: Այս հրաշալի լեռնադահուկային համալիրը հնարավորություն է ընձեռում վայելելու իրական ձյուն՝ տարվա ցանկացած եղանակին:

17.04.16
- Emirates ավիաընկերությունը կրկնապատկում է այն ժամանակը, որը հատկացված է առցանց գրանցման համար: Ողջ աշխարհից կարող են առցանց գրանցվել թռիչքից 48 ժամից 90 րոպե ընկած ժամանակահատվածում:

14.04.16
- Դուբայը 2017թ.-ին կսկսի ընդլայնել մետրոյի կանաչ գիծը: Այս գիծը նախատեսվում է ընդլայնել 20.6 կմ-ով և կառուցել 11 վերգետնյա և ստորգետնյա կայարաններ: Կանաչ գիծը կմիացնի Ras Al Khor արդյունաբերական գոտին, International City-ն և Silicon Oasis-ը: Ընդլայնումը կսկսվի Al Jadaf կայարանից մինչև Academic City:

10.04.16
- Դուբայի նոր Safari Park-ի համար, որի բացումը նախատեսված է 2016թ-ի ամռանը, արդեն ներմուծվում են կենդանիներ: Հայտնի է դարձել, որ առաջին կենդանիները Էմիրություններ են բերվել Հյուսիսային Կորեայի՝ Սեուլի Grand Park-ից:
Չնայած, որ դեռ բացմանը կա մի քանի ամիս, կենդանիների շուտ տեղափոխումը կօգնի նրանց ադապտացվել նոր պայմաններին:


06.04.16
- Հետևելով Դուբային, Շարժան նույնպես կգործարկի օդանավակայանի հարկ 35 դիրհամի (9.5$) չափով: Ինչպես հայտնում են պետական լրատվամիջոցները, հարկը կգանձվի օդանավակայանից մեկնողներից: Հարկից ազատված կլինեն մինչև 2 տարեկան երեխաները, ինքնաթիռի անձնակազմը:
Հարկի ներմուծման ամսաթիվը դեռ հայտնի չէ:


05.04.16
- Դուբայի օդանավակայանը 35 դիրհամի չափով նոր հարկ է ավելացրել յուրաքանչյուր մեկնող ուղևորի համար՝ տերմինալային օբյեկտներից և ծառայություններից օգտվելու համար: Մարտի 1-ից հավելավճարն արդեն ավելացվել է հունիսի 30-ից հետո մեկնող ուղևորների տոմսի արժեքի մեջ:
Այս վճարները ուղղվելու են օդանավակայանի հետագա ընդլայնմանը: Այս հարկերից ազատված կլինեն մինչև 2 տարեկան երեխաները, օդանավի անձնակազմը և տրանզիտ ուղևորները:
Նմանատիպ հարկեր գործում են Ավստրալիայում, Գերմանիայում, Չինաստանում և Մեծ Բրիտանիայում:


02.04.16
- Մարտի 31-ին հայտարարվել էր, որ շքեղ կուրորտային համալիրը՝ Madinat Jumeirah-ն կլրացվի վերջնական բաղադրիչով, այն է՝ 430 սենյակով AL NASEEM հյուրանոցը:
Մինչ նոր կուրորտի կառուցումը ընթանում է ողջ թափով, համարների ամրագրումը արդեն հասանելի է հոկտեմբեր ամսվա համար:


30.03.16
- Դուբայում ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոնը՝ Դուբայ Մոլը ճանաչվել է գնումների համար լավագույն վայրը: Այսպիսին են YouGov առցանց հետազոտական ընկերության տվյալները:
Բարձր գնահատականի են արժանացել խանութները, ժամանցի վայրերը, ռեստորանները, հարմարավետ ավտոկայանատեղին:
Հարկ է նշել, որ առավել սիրված է նաև Deira City Centre առևտրի կենտրոնը, իսկ ամենալավ նոր մոլ է ճանաչվել՝ The Beach-ը, որը գտնվում է Jumeirah Beach Residence թաղամասում:


29.03.16
- Արաբական Միացյալ Էմիրությունները մշակել է կորպորատիվ հանգստի նոր տեսակ՝ թռիչքներ հիդրոինքնաթիռով:

27.03.16
- Արաբական Միացյալ Էմիրության կառավարությունում կհայտնվեն երկու նոր նախարարական պաշտոն՝ երջանկության և հանդուրժողականության:
Երջանկության նախարարի հիմնական գործառույթն է՝ համախմբել բոլոր կառավարական և քաղաքական ծրագրերը, որպեսզի հասարակությունը դարձնի առավել երջանիկ: Իսկ Հանդուրժողականության նախարարը հասարակության մեջ պետք է սերմանի հանդուրժողականություն, որը կդառնա հասարակության հիմնական արժեքը:


23.03.16
- Դուբայի շտապ օգնության ծառայությունները պատվերները կկատարեն գերարագ սպորտային սուպերմեքենաներով, որոնք հագեցած կլինեն կարդիոմոնիտորներով: Դրանք նախատեսված են օգնելու ճգնաժամային իրավիճակում գտնվող հիվանդներին և նախատեսված վայր կժամանեն առաջին ահազանգմամբ:
Թեստավորման փուլում է գտնվում երեք մեքենա, որոնք դեպքի վայր են հասել ընդամենը 3 րոպեում:


18.03.16
- ԱՄԷ-ում և Պարսից ծոցի մի շարք այլ երկրներում հոլանդական արտադրության Mars և Snickers շոկոլադե բատոնները հանվել են վաճառքից: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գերմանիայում գնորդներից մեկը նրա մեջ հայտնաբերել է պլաստիկի կտոր:
Ակցիան իրականացվում է 66 երկրում:


14.03.16
- Expo 2020-ը կանցկացվի Դուբայում: Այն կմեկնարկի 2020թ. հոկտեմբերի 20-ին և կավարտվի 2021թ. ապրիլի 20-ին: Դուբայի իշխանությունը ակնկալում է, որ ցուցահանդեսը կունենա 25 մլն. այցելու, որոնցից 70%-ը կժամանեն արտերկրից:
Ըստ հաստատված ծրագրի՝ Expo 2020-ի տարածքը կկազմի 438 հեկտար: Շինարարական աշխատանքները նախատեսվում են ավարտել 2019թ. հոկտեմբերին:


13.03.16
- Մարտի 13-ին ԱՄԷ-ի աշխարհում ամենամեծ դրոշի ձևավորման համար մասնակցած Ներքին գործերի 3929 աշխատակիցների հետ միասին ներկա են եղել երկրի քաղաքացիներ և բնակիչներ, որոնք կրել են կանաչ, սպիտակ, սև և կարմիր գույների սաղավարտներ: "Կենդանի" դրոշը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում:
ԱՄԷ-ի դրոշի կենդանի խճանկարը արտացոլում է հասարակության վերաբերմունքը ժողովրդին, երկրին և ԱՄԷ-ի ղեկավարությանը:


10.03.16
- Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Լիվա օազիսում կկառուցվի էկոլոգիապես մաքուր հանգստավայր: Այն իր տարածքում կունենա 84 լյուքս համարներ: Ընդհանուր առմամբ առողջարանի տարածքը կզբաղեցնի 157 000 քառ. մ տարածք, բոլոր կոմունալ համակարգերը կգործարկվեն արևային էներգիայով: Բացի այդ, առողջարանն ամբողջովին կվերամշակի թափոնները, որպեսզի չաղտոտվի շրջակա միջավայրը:
Նախագծի շահագործումը նախատեսվում է 2020թ.-ին:


06.03.16
- Դուբայի Ճանապարհա-տրանսպորտային կոմիտեն սկսել է քաղաքի կարևորագույն փողոցներից մեկի՝ Dubai Airport Road-ի վերակառուցումը: Արդյունքում, ժամում 5000 մեքենայով կավելանա փողոցի երթևեկությունը:
Նախագիծը կտևի 2 տարի, որից հետո փողոցը կվերածվի մայրուղու՝ կրճատելով դեպի օդանավակայան ճանապարհը 30 րոպեից մինչև 5 րոպե:


03.03.16
- Մերձավոր Արևելքի ամենախոշոր առևտրի կենտրոնը՝ Դուբայ Մոլը առաջարկում է նոր զվարճանք. սառցե սահադաշտում կլոր տարի ձյուն կտեղա: "Ձնե շոուն" տեղի կունենա երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:

02.03.16
- Շարժայում բացվել են բանջարեղենային կրպակներ ազնիվ մարդկանց համար: Կրպակները, որոնք աշխատում են ինքնասպասարկման սկզբունքով, իրենց գնորդներին առաջարկում են վճարել կատարած գնումների համար՝ գումարը գցելով տուփի մեջ:

29.02.16
- 5G տեխնոլոգիայով բջջային ինտերնետը շուտով կարող է հասանելի դառնալ ՄԱԷ-ում

26.02.16
- Առաջին առանց վարորդ Smart ավտոմեքենաները Դուբայի ճանապարհներին կհայտնվեն 2020թ.-ին

22.02.16
- Դուբայում 2,5 մլն AED-ով (680 000 ԱՄՆ դոլար) է վաճառվել 052 111 1111 հեռախոսահամարը՝ Էմիրությունների "du" բջջային օպերատորի կազմակերպած աճուրդի ընթացքում:
Երկրորդ ամենաթանկ հեռախոսահամարն է՝ 052 500 0000, որն արժեցել է մոտ 1 մլն AED:
Սակայն մամուլը դեռ չի հայտնել, թե ովքեր են գնորդները:


20.02.16
- Բրիտանական հանրահայտ TripAdvisor ճանապարհորդական ուղեցույցը ԱՄԷ-ի լավագույն հյուրանոց է ճանաչել Դուբայի Ալ Մահա անապատային կուրորտը: Ուղեցույցի վարկանիշով երկրորդ հորիզոնականում է հայտնվել Jumeirah Dar Al Masyaf հյուրանոցը, իսկ երրորդ հորիզոնականում է Grosvenor Hous հյուրանոցը: Այս հյուրանոցները ևս գտնվում են Դուբայում:

17.02.16
- Էլեկտրական շարժիչով նավակը, որն աշխատում է արևի էներգիայով, փորձարկվում է Դուբայում: Եթե փորձարկումները հաջող ընթանան, ապա այսպիսի նավակները կփոխարինեն ավանդական աբրաներին:

16.02.16
- Արաբական Միացյալ Էմիրություններում մինչև փետրվարի վերջ սպասվում են անձրևներ և ամպրոպ: Օրվա միջին ջերմաստիճանը կլինի +20 C: Սպասվում են նաև ուժեղ քամիներ և ալիքներ ծովում:

13.02.16
- Դուբայի քաղաքապետարանը մեկնարկել է նոր ծրագիր, որը կոչվում է "Ընթերցանություն լողափում": Ծրագրի շրջանակներում հանրային լողափերում կլինեն փոքրիկ գրադարաններ: Նախաձեռնության նպատակն է ընթերցանությունը դարձնել մշակութային սովորույթ տեղի բնակչության համար:
Հատկանշական է հիշեցնել, որ 2016թ.-ը Արաբական Միացյալ Էմիրություններում հայտարարված է որպես ընթերցանության տարի:


12.02.16
- Դուբայի ակվարիումը և ստորջրյա գազանանոցը համալրվել են նոր բնակիչներով՝ գունագեղ ծովային վիշապներով:

09.02.16
- Դուբայ այցելող զբոսաշրջիկների թիվը 2015թ. կազմել է 14.2 մլն մարդ, որը 7.5%-ով ավելի է քան 2014թ-ի ցուցանիշը:
Դուբայը զբոսաշրջիկների թվով աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում:


07.02.16
- Դուբայի տաքսի ծառայությունների մի քանի մեքենաներում տեղադրվել են 3 տեսախցիկներ, մեկը՝ սրահում, ուղղված միայն վարորդի վրա, և երկու տեսախցիկ՝ ուղղված դեպի դուրս, որոնք կհետևեն մեքենայի վարման կարգին: Պատկերը տեսախցիկներով փոխանցվում է կենտրոնական վերահսկողության վարչություն:
Ներկա պահին փորձարկվում են մի քանի տեսակի տեսախցիկներ:


07.02.16
- Շարժայի բնակիչները, ովքեր թափոններ և աղբ են թափում անապատում, որով ոչ միայն փչացնում են նրա գեղեցկությունը, այլ նաև խախտում են էկոհամակարգերի հավասարակշռությունը, այսուհետ կպատժվեն տուգանքով 2000 դիրհամ (545 ԱՄՆ դոլար) չափով:

06.02.16
- Մրցակցության բարձրացման և տուրիստական հոսքի նվազման պատճառով՝ Դուբայի հյուրանոցներում կնվազեցնեն հյուրանոցների զբաղվածության նորման: Եթե նախորդ տարի այն հասնում էր 77.5%-ի, ապա 2016թ-ին այդ ցուցանիշը կտատանվի 70-75% միջև:

02.02.16
- Մեքենա վարելու ընթացքում նկարվելու կամ սելֆի անելու համար Դուբայի ոստիկանությունը սահմանել է տուգանք 200AED (54$): Բացի այդ, վարորդները կստանան 4 տուգանային միավոր (black points):
Ըստ իրավապահ մարմինների աշխատակիցների՝ սելֆին ոչ պակաս վտանգավոր զբաղմունք է, որքան որ բջջային հեռախոսով խոսելը: Այդպես լուսանկարվելու մեղքով ԱՄԷ-ում արդեն մի քանի խոշոր վթարներ են եղել:
Հարկ է նշել, որ կա հատուկ կայք՝ www.SelfieToDieFor.org, որտեղ դուք կարող եք ծանոթանալ ողբերգական դեպքերին, որոնք տեղի են ունեցել անուշադիր վարորդների մեղքով:


31.01.16
- Դուբայում կկառուցվի The Rosemont Hotel & Residences երկնաքեր հյուրանոց, որի տանիքում կլինի արհեստական ջունգլի և լողափ: Համալիրի տարածքը կազմում է 1.3հա: Ըստ նախագծի, շինությունը բաղկացած կլինի 47 հարկանի 2 աշտարակից: Ընդհանուր առմամբ հյուրանոցում կլինեն 450 սենյակներ և 208 ապարտամենտներ:
Ճարտարապետի անունը և շինարարության ավարտի ամսաթիվը դեռ չի նշվել:


29.01.16
- 4 մլն դոլար արժողությամբ երկկենցաղ լիմուզինը վաճառքի է հանվել ԱՄԷ-ում

27.01.16
- Առևտրի կենտրոնի այցելուներին դիմավորում է Ռուսաստանից բերված մամոնտը

24.01.16
- 2018թ. ԱՄԷ-ում և Պարսից Ծոցի մի շարք այլ երկրներում կներդրվի ավելացված արժեքի հարկ: ԱԱՀ-ի դրույքաչափը կլինի 3-5%-ի չափով:

22.01.16
- Դուբայում կբացվի Skateboard-ի համար նախատեսված այգի:
3100 քառակուսի մետր տարածք ունեցող Skatepark XDubai-ը տարածաշրջանում ամենամեծն է լինելու:


19.01.16
- Համար 105 ավտոբուսը այսուհետ Mall of the Emirates մետրոի կայարանից ուղևորներին կտեղափոխի Miracle Garden ծաղիկների այգի:
Ուղևորության արժեքը կկազմի 5AED (1.4USD):
Երթուղին կգործի կիրակիից հինգշաբթի՝ ժամը 14:00-ից 20:00 (20 րոպե ընդմիջումով):


19.01.16
- Նորին Մեծություն շեյխ Ահմադ բին Մուհամմեդ բին Ռաշիդ ալ-Մաքթումը՝ ԱՄԷ-ի փոխնախագահ և վարչապետ, Դուբայի կառավարիչ, Նորին Մեծություն շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ-Մաքթումի որդին զորակոչվել է Միացյալ Արաբական Էմիրությունների զինված ուժեր:
Ըստ նրա, ռազմական ծառայությունը հնարավորություն է տալիս ցույց տալ իրենց հավատարմությունը երկրի, ղեկավարության և ողջ ժողովրդի հանդեպ:


17.01.16
- Դուբայում բացվում է մթության մեջ լուսավորվող թեմատիկ այգի

12.01.16
- Ռուսաստանի Դաշնության զբոսաշրջիկների ավելի քիչ ծախսերի պատճառով՝ Դուբայի Duty Free-ին 55 միլիոն ԱՄՆ դոլար պակաս շահույթ է ստացել 2015թ.-ին:

12.01.16
- ԱՄԷ-ում ամեն տարի թափառող ուղտերը դառնում են տասնյակ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ:
Ըստ օրենքի, եթե ուղտի հետ բախումը եղել է վարորդի մեղքով, սատկած կենդանու տերը իրավունք ունի վարորդից պահանջել 60 հազար դիրհամ (16.4 հազար դոլար) փոխհատուցում:


10.01.16
- Դուբայում կբացվի Սաֆարի-պարկ

06.01.16
- Դուբայը աշխարհի 6 "ամենաթեժ" զբոսաշրջային ուղղություններից մեկն է համարվել: Նման ուսումնասիրությունը հրապարակել է Air Canada ավիաընկերությունը:
Զբոսաշրջիկները նախընտրում են Դուբայը շնորհիվ գնումների հսկայական հնարավորության և բազմաթիվ զվարճանքների:
Դուբայի մրցակիցներն են՝ Լոս Անջելեսը, Ռիո դե Ժանեյրոն և Դուբլինը:


06.01.16
- Ըստ World Travel Awards-ի՝ 2015թ-ի լավագույն տուրիստական ուղղություն դարձել է Դուբայը:
Այդ մասին հաղորդում է մրցանակաբաշխության կայքը:


03.01.16
- Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմեդ բին Ռաշիդ ալ-Մաքթումի դուստրը՝ Լաթիֆա բին Մուհամմեդը որդի է ծնել:
Դուբայի կառավարչի թոռնիկին անվանել են Ռաշիդ՝ կառավարչի ավագ որդու պատվին, ով ամիսներ առաջ մահացել էր:


01.01.16
- Սկսվեց Դուբայի Առևտրային Փառատոնը՝ զեղչերով շոփինգի միամսյակը:



























































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՆԻ ԵՐԱՇԽԻՔ            ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ             ԶԵՂՉԻ ՔԱՐՏ             ՆՎԵՐՆԵՐ             SUPERԶԵՂՉԵՐ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻՆ             ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ SIM ՔԱՐՏ

ԱՊԱՌԻԿ ՏՈՒՐՓԱԹԵԹ            ԴԱՐՁԻ'Ր ԳՈՐԾԸՆԿԵՐ             ԲԱՑԱՌԻԿ ԱՌԱՋԱՐԿ             ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ             Օգնե'ք կարիքավորին

   www.dubaitravel.am - Հանգիստ Դուբայում ու Շարժայում