![]() |
|
Քաղաք Դուբային (tesarjan vayrer) ծանոթանալու լավագույն
միջոցը նավակով զբոսանքն է ջրանցքով, որը հնարավորություն կտա ծանոթանալ
քաղաքի ժամանակակից ճարտարապետությանը` խուսափելով եռուզեռից և շոգից:
Հետաքրքիր են հին արաբական շինությունները Բաստակա շրջանում, Դեյրայի հին թաղամասերը, Կառավարական տուն աշտարակը, Բուրջ Նախարի և Բուրջ Շինդակի աշտարակները, Ալ-Ֆահիդ (1787թ.) պատմական թանգարանը, Զաէդ շեյխի դղյակը, գյուղական պատմական թանգարանը:
Տարին մեկ անգամ Դուբայում անցկացվում է աշխարհի ամենամեծ առևտրային միջոցառումը, որը ներգրավում է ավելի քան 2 մլն այցելուների:
1 2
Բուրջ Խալիֆա - (արաբերեն՝ برج خليفة – "Խալիֆայի աշտարակ"՝
հարևան Աբու Դաբիի էմիրության շեյխ և Միացյալ Արաբական Էմիրությունների
նախագահ` Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանի պատվին), մինչև 2010թ. հունվարի
4՝ "Բուրջ Դուբայ". երկնաքեր, որն իր ձևով հիշեցնում է պտկաքար:
Շինարարությունը
արժեցել է մոտ US $1,5 մլրդ: Աշտարակը նախագծել է ամերիկյան փորձառու
"Սկիդմոր, Օուինգս ընդ Մերիլ" ձեռնարկությունը (Skidmore, Owings and
Merrill LLP, ճարտ. Էդրիան Սմիթ), իսկ գլխավոր կապալառուն է եղել հարավկորեական
"Սամսունգ Էնջինիրինգ ընդ Քոնսթրաքշնը" (Samsung Engineering & Construction):
Նախապես բացումը պլանավորված էր կատարել 2009թ.-ի սեպտեմբերի 9-ին` Դուբայի
մետրոյի բացման հետ միաժամանակ, բայց բացումը տեղափոխվեց մինչև 2010թ.
հունվարը՝ կառուցողների ֆինանսական խնդիրների պատճառով։ Երկնաքերը պաշտոնապես
բացվել է 2010 թվականի հունվարի 4-ին:
Շենքը հատակագծում ունի Y-ձև
տեսք, որի "թևերը" հնարավորություն են տալիս մաքսիմալ օգտագործել արևային
լույսը և վայելել քաղաքի համայնապատկերը պատուհաններից: Շենքը կառուցված
է մոնոլիտ երկաթբետոնից, իսկ վերին չբնակեցված մասը (մոտ 46 հարկ)` պողպատյա
կոնստրուկցիաներից: Ճակատը երեսպատված է չժանգոտվող պողպատով:
Բարձրությունը
կազմում է 828 մ և ունի 163 հարկ: Շենքում գործում է 58 վերելակ և 8
շարժասանդուղք: Աշտարակի կենտրոնական մասի Otis Elevators–ի արտադրության
վերելակները սլանում են 18մ/վ արագությամբ, և աշխարհում ամենաարագն են
հանդիսանում այսօրվա դրությամբ:
Շենքում տեղակայված են կորպորատիվ և
բնակելի տարածքներ, "Արմանի" հյուրանոցային համարներ և բնակարաններ,
բազմաթիվ ռեստորաններ, հանգստի վայրեր, էլիտար խանութներ և այլն: Ըստ
կառուցապատողի ("Իմար Փրոփըրթիսը" (Emaar Properties), որն ԱՄԷ-ի անշարժ
գույքի շուկայում ամենախոշոր ընկերությունն է)՝ գրասենյակային տարածքների
վաճառքի գներն հասել են US$43 000-ի 1 մ² համար, իսկ "Արմանի" բնակարաններինը`
մինչև US$37 500-ի: Սակայն Դուբայի անշարժ գույքի շուկայի ճգնաժամի պատճառով,
այսօրվա դրությամբ զբաղեցված են առաջարկվող տարածքների կեսից պակասը:
Այս շքեղ հյուրանոցում մեկ օր գիշերելն արժե 2 400$:
2008 թվականի մայիսի 9-ից այն համարվում է աշխարհի ամենաբարձր
շենքը:
Բուրջ ալ Արաբ - Առագաստի տեսք ունեցող 7 աստղանի հյուրանոց,
որը աշխարհի ամենաշքեղ հյուրանոցներից մեկն է: Այս հյուրանոցը հայտնի
է իր տիեզերական ներքին հարդարանքով, ծառայությունների բարձր մակարդակով
և թանկ գներով:
Հյուրանոց կարելի է հասնել ցամաքի հետ կապող թեք կամուրջով կամ ուղղաթիռով:
Ճարտարապետ Թոմ Ռայթը սկսեց կառուցել Դուբայի համար մի շենք, որը լիներ նույնքան խորհրդանշական, որքան Փարիզի Էյֆելյան աշտարակը Ֆրանսիայում և Սինդեյի օպերայի շենքը Ավստրալիայում:
Շենքը, որի շինարարությունը ավարտվեց 2000 թ., հարմարեցված է տեղի բնակլիմայական պայմաններին և ունի ապակե մանրաթելից առագաստներ, որոնք թույլ են տալիս մեղմորեն լուսավորել հյուրանոցը և միևնույն ժամանակ պաշտպանում են բնակիչներին արևի շլացուցիչ լույսից ու տապից:
Հյուրանոցի արտաքին տեսքը ժամանակակից է, իսկ ներսը արևելյան և արևմտյան ճոխ ու շքեղ ճարտարապետական ոճերի խառնուրդ է:
Երկնքում վեր խոյանալով 321մ տպավորիչ բարձրությամբ` հյուրանոցը վայելում է աշխարհի ամենաբարձր հյուրանոց կոչվելու տիտղոսը:
Դուբայի շատրվաններ - Բուրջ Խալիֆայի մոտ գտնվող շատրվանը
վստահորեն կարելի է համարել ամենագեղեցիկ և ամենամեծ երաժշտական շատրվանը
աշխարհում:
Շատրվանի շինարարության մասին Emaar ընկերությունը հայտարարել
է դեռևս 2008 թվականի հունիսին: Միևնույն ժամանակ հայտարարվել է նախագծի
արժեքը` 218 միլիոն դոլար, որի մեջ էին մտնում ջրամբարի, շատրվանի և
ֆիլտրող համակարգի կառուցումը:
Դուբայի շատրվանը նախագծվել է Կալիֆորնիայի
WET ընկերության կողմից, ինչը հայտնի է իր մյուս հայտնի նախագծով` Լաս
Վեգասի Բելաջիո հյուրանոցի պարող շատրվանով: Սակայն Դուբայինը գերազանցել
է Բելաջիոյի շատրվանին, ընդ որում` 25%-ով: Այն կարող է "ժայթքել" 275
մետր, որն հավասար է մոտ 50-հարկանի շենքի բարձրության:
Շատրվանը բաղկացած
է տարբեր չափսերի հինգ շրջաններից:
Դուբայի շատրվանի լույսի ուղղահայաց
շողերը երևում են 30 կմ հեռավորությունից, իհարկե, այն դեպքում, եթե
Ձեր և նրա միջև ոչինչ չկա:
Շատրվանը լուսավորվում է 25 գունավոր լուսարձակներով,
600 լուսային աղբյուրներից:
Շնորհիվ լույսերի խաղի և ջրի ցայտի` օդում
եզրագծվում է ոգեշնչող պատկեր, և այս ամենը հանգստացնող երաժշտության
ուղեկցությամբ:
Դուբայի շատրվանը կարող է միաժամանակ օդ բարձրացնել
83 հազար լիտր ջուր:
Շատրվանը ունի բավականաչափ բարձր ճնշում, որպեսզի
պատկերի ոգեցունց պատկերներ:
"Թիավարները" "ստիպում" են
ջրին պարել: Դրանք Բելաջիոյի "թիավարներից" տարբերվում են նրանով, որ
գտնվում են խորը ջրի մեջ: Բացի այդ, լուսարձակները տեղաշարժվում են միաժամանակ
և լույսը դարձնում ավելի արտահայտիչ և ազդեցիկ: "Աղեղները" ջուրը մեծ
ճնշման տակ բարձրացնում են վերև: Այն, կարծես, կրակում է վերև, այդ պատճառով
էլ կրում է այդ անվանումը: "Սուպեր աղեղները" ջուրը "կրակում են" էլ
ավելի ուժգին` 75 մետր: "Արտակարգ աղեղները" (Նոր տեխնոլոգիաներ) "կրակելու"
պահին ստեղծում են մեծ ճնշում, որի շնորհիվ ջուրը հասնում է 150 մետրի:
Բոլոր այս "Աղեղները" հանդիսանում են շատրվաններ, որոնք ստեղծում են
թմբուկային "բում"-ի նման բարձր հարվածային ձայն կամ աղմուկ: Հաճախ էլ
դրանք մաս են կազմում հնչող երաժշտության կամ վերջում ազդարարում են
դրա ավարտը: «Սուպեր աղեղները» և «Արտակարգ աղեղները» ամենօրյա ցուցադրություններին
չեն հանդիպում, քանի որ պահանջվում է այնքան շատ էներգիա և ճնշում, որ
շատ ժամանակ է պահանջվում դրանք նախապատրաստելու համար:
Շատրվանի առաջին
փորձարկումները արվել են 2009 թվականի փետրվար և ապրիլ ամիսներին, իսկ
վերջնական թողարկումը եղել է 2009 թվականի մայիսի 8-ին:
Դուբայի շատրվանը
ամեն գիշեր գրավում է հազարավոր հանդիսատեսի ուշադրությունը:
2010 թվականի
հունվարի 2-ին մամլո հաղորդագրության մեջ հայտարարվել է, որ Դուբայի
շատրվանի բարձրությունը ավելացվել է: Շատրվանը վերազինվել է նոր աղեղներով,
որոնք ջուրը հասցնում են 275 մետրի:
Ակվարիում - Աշխարհի ամենամեծ ակվարիումներից մեկը,
որը գտնվում է Մերձավոր Արևելքի "Դուբայ" ամենախոշոր առևտրային կենտրոնում: լրացուցիչ
տեղեկատվություն
Դուբայի ակվարիումը ունի աշխարհում ամենամեծ դիտարկման վահանակը և 33
հազար ծովային կենդանիներից կազմված հավաքածու: Ստորջրյա գազանանոցը,
որը գտնվում է ակվարիումի վերևի` երկրորդ հարկում, ներկայացնում է մի
շարք բնական տարածքներ, այդ թվում` արևադարձային անտառ, քարքարոտ ծովափ
և օվկիանոս: Գազանանոցի բնակիչների թվում են պինգվինները, հսկա ծովախեցգետինները,
ջրային առնետները, լոքոները, ձկներ և այլ կենդանիներ: Իսկ վերջերս ակվիարիումի
բնակիչների թիվը համալրվել է հսկա պիթոնով, ամազոնյան վիշապօձով, մադագասկարյան
գեկոններով, չինական ջրային վիշապներով և իգուանաներով:
Ակվարիում կա նաև "Անտլանտիս" հյուրանոցում, որը գտնվում է "Ջումեյրայի
Արմավենի" արհեստական կղզու վրա: լրացուցիչ
տեղեկատվություն
The World - Աշխարհի մայրցամաքների տեսքով արշիպելագ
ԱՄԷ-ի ափին:
Արմավենի կղզին - Մասնավոր կարիքների կամ շահի համար
արհեստականորեն բարձրացված կամ կառուցված կղզի է: Ամեն մի "ճյուղում"
արդեն կանգնեցվել են թաունհաուսներ, տարբեր զվարճանքների տեսակների կառույցներով:
Հաուսների միջին գները կղզում ըստ հարմարությունների մոտ 1 միլիոն դոլարից /բարձրահարկ
շենքերում/ 2,5 միլիոն դոլար և ավելի /անձնական լողափերով/ են:
2001թ.
սկսված Արմավենի կղզու աշխատանքների ընդհանուր արժեքը անցնում է 12,3
տրիլիոն դոլարից: Աշխատանքների համար ներգրավվել են մոտ 40 հազար աշխատող,
հիմնականում Հարավային Ասիայից:
Կղզում կա 25 հյուրանոց:
"Ջումեյրայի Արմավենի" կղզու
վերնամասը զարդարում է "Ատլանտիս" հյուրանոցը, որն իր շքեղությամբ, ճոխությամբ
երկրորդն է Դուբայում: Այս հյուրանոցի պրեզիդենտ լյուքս համարում մեկ
օր գիշերելու գինը 2500 դոլար է:
1 2
Դուբայում
Շարժայում
Աբու Դաբիում
Ֆուջեյրայում
Աջմանում
Ռաս-ալ-Խայմայում
Ումմ-ալ-Քուվեյն
www.dubaitravel.am - Հանգիստ Դուբայում ու Շարժայում |