![]() |
|
Հայաստանի
Հանրապետությունից Արաբական Միացյալ Էմիրություններ պարբերական չվերթ
են իրականացնում ՖԼԱՅ ԴՈՒԲԱՅ, ԷՅՐ ԱՐԱԲԻԱ ավիաընկերությունները, որոնց
առաջարկած ավիատոմսերի տարիֆները նույնն են ողջ Հայաստանով մեկ: ՈՒստի
մեր գործակալությունում հյուրանոց և հարակից ծառայություններ ամրագրելիս
Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ ավիատոմսը ստանում եք
ունիֆիկացված գնով` այն արժեքով, որքանով տրամադրում են մնացած տուրիստական
ընկերություններն ու ավիատոմսերի վաճառքի կետերը. "Դուբայ Թրավել"
տուրիստական գործակալությունն իր հաճախորդներին է առաջարկում տոմսեր դեպի Դուբայ. Երևան-Դուբայ
ավիատոմսեր (Yerevan Dubai aviatomser), Երևան Շարժա
ավիատոմսեր (Yerevan Sharjah aviatomser) պայմանագրային գներով:
Վերոնշյալ ավիաընկերությունների օդանավերը վայրէջք են կատարում Դուբայի
(ՖԼԱՅԴՈՒԲԱՅ), Շարջայի (ԷՅՐ ԱՐԱԲԻԱ) Միջազգային Օդանավակայանում:
Մնացած էմիրությունների հետ Հայաստանը օդային կապ դեռևս չունի: Հայաստանցի
տուրիստները այլ էմիրաթներ ճամփորդում են Դուբայից, Շարջայից:
Մեր մասնագիտացած տուրիստական գործակալությունը իրականացնում է ավիատոմսերի
ամրագրում և վաճառք ինչպես Երևանից Դուբայ, Երևանից Շարջա, այնպես
էլ Թբիլիսիից Դուբայ ուղղություններով:
Թբիլիսի հասնելուն ևս կլինենք աջակից: Մեր Mercedes մակնիշի հարմարավետ
միկրոավտոբուսները Ձեզ և Ձեր ուղեկիցներին ապահով կհասցնեն հարևան
պետության օդանավակայան և հետադարձ ուղղությամբ:
Ավիատոմսերը (aviatomser) վաճառվում են էլեկտրոնային տարբերակով:
Դա ավիափոխադրման լիարժեք տեղեկատվության պահպանումն է՝ ներառյալ ուղևորի
տվյալները, ուղերթը, վճարը, հատուկ էլեկտրոնային բազայում: Էլեկտրոնային
ավիատոմսի կիրառումը ուղևորին երաշխավորում է այն նույն իրավունքներն
ու հնարավորությունները, որոնք տալիս էր բլանկով ավիատոմսը: Էլեկտրոնային
ավիատոմսը կարելի է նախորոք ամրագրել. մուծումը կատարվում է կանխիկ
կամ փոխանցումով, բանկային քարտով:
Էլ. ավիատոմսի (aviatoms) առավելությունը
Էլեկտրոնային ավիատոմսը թղթե անալոգի համեմատությամբ ունի էական առավելություններ.
1. այն հնարավոր չէ կորցնել, քանի որ ողջ ինֆորմացիան պահպանվում է
ավիաընկերությունների տվյալների բազայում
2. այն հնարավոր չէ կեղծել
3. այն կարելի է պատվիրել ինտերնետով
4. ավիադրամարկղում կամ գործակալություններում գնելիս՝ ձևակերպումների
համար զգալի քիչ ժամանակ է պահանջվում
5. Էլեկտրոնային ավիատոմսի արժեքը ցածր է, քան սովորական տոմսի գինը
Ինչպես օգտվել ավիատոմսից
Սպասվող թռիչքի տեղեկատվությամբ այդ A4 ֆորմատի թուղթը պաշտոնական
փաստաթուղթ է, որը հաստատում է ավիափոխադրողի և ուղևորի միջև պայմանավորվածությունը:
Նշանակված չվերթով թռչելու համար, գրանցման ընթացքում պետք է ներկայացնել
էլեկտրոնային ավիատոմսը անձը հաստատող փաստաթղթի հետ: Գրանցումը կատարվում
է ստանդարտ ուրվագծով: Էլեկտրոնային ավիատոմսով կարելի է գրանցում
անցնել անգամ ավիաընկերության կայքում:
Ինչպես սովորական տոմսերը, էլեկտրոնային ավիատոմսերն էլ կարելի է նախքան
թռիչքը ետ վերադարձնել կամ փոխել:
Ողջ
աշխարհում ուղեբեռի անվճար տեղափոխման քանակի որոշման 2 համակարգ է
ընդունված: Դրանք են զանգվածային համակարգը (weight concept)` որոշում
է քարշի լիմիտը և քանակական (piece concept), գրանցում է ուղեբեռի
միավորի քանակը:
Զանգվածային համակարգը որոշում է անվճար տեղափոխման համար ուղեբեռի
քարշի մաքսիմալ սահմանները ավիափոխադրման դեպքում ուղևորների տարբեր
կատեգորիաների համար: Ողջ աշխարհում ընդունված են որոշակի ստանդարտներ,
որոնք ընդունված են բոլոր ավիաընկերություններում: Եթե կան շեղումներ,
ապա աննշան են:
Այդ համակարգը նախատեսում է հետևյալ ցուցանիշները մեծահասակների և
2 տարեկանից բարձր երեխաների համար.
Առաջին դաս – 40 կգ
Բիզնես դաս – 30կգ
Էկոնոմ դաս – 20 կգ
Ուղեբեռի գաբարիտները (երեք կողմերի գումաը) ևս սահմանափակումներ ունեն.
Առաջին և Բիզնես դաս – 203սմ
Էկոնոմ դաս – 158սմ
Ինքնաթիռի սրահում անվճար կարելի է տեղափոխել մինչև 10 կգ և 115 սմ
ոչ մեծ գաբարիտային չափերով ուղեբեռ: Մինչև 2 տարեկան երեխային բաժին
է ընկնում 10կգ անվճար ուղեբեռ:
Ինքնաթիռի սրահ սահմանված քարշից զատ կարելի է վերցնել.
1. կանացի պայուսակ
2. պլաստիկե տարա
3. ծաղկեփունջ
4. վերարկու
5. շարֆ և վերմակ
6. անձրևանոց կամ ձեռնափայտ
7. ոչ մեծ տեսա/ֆոտոխցիկ
8. հեռադիտակ
9. նոթբուք, նեթբուք, պլանշետ
10. գիրք թռիչքի ընթացքում կարդալու համար
11. մանկասայլակ
12. մթերքներով ոչ մեծ պայուսակ
Անվճար տեղափոխման նորման չի տարածվում հետևյալ դեպքերում.
• երաժշտական գործիքներ
• կենդանիներ
Սրանք սրահում տեղափոխելու համար լրացուցիչ տոմս է հարկավոր:
Ավիաբեռի վճարները ճիշտ կլինի կատարել նախորոք՝ տոմսը գնելիս: Օդանավակայանում
գրանցման դեպքում այդ վճարը կլինի առավել բարձր:
www.dubaitravel.am - Հանգիստ Դուբայում ու Շարժայում |