![]() |
|
անցեք հղումով և պարզեք, թե Ինչպե՞ս
չսխալվել Դուբայում հյուրանոց ընտրելիս
անցնելով հղումով` կատարեք Տուրիստին
անհայտ տեղեկատվության բացահայտում
Երևանի՞ց, թե՞ Թբիլիսիից
Հիշեցնենք, որ տրանսֆերը դա զբոսաշրջիկի տեղափոխման ծառայությունն է օդանավակայանից դեպի հյուրանոց, իսկ մեկնման դեպքում` հյուրանոցից օդանավակայան:
Սա շատ հարմար ծառայություն է հիմնականում այն զբոսաշրջիկների համար, որոնք երկիր են մուտք գործում առաջին անգամ և ծանոթ չեն տեղանքին, հյուրանոցի տեղակայմանը: Հարմար է, բայց թանկ է: Թանկ է, քան տաքսիով հյուրանոց հասնելը, կամ` հյուրանոցից օդանավակայան:
Այլ պետություններում տրանսֆերի գներին ծանոթ չլինելով, բայց լիարժեք տեղյակ լինելով Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպվող տրանսֆերի և տաքսի ծառայությունների տարիֆներից` նշենք, որ տաքսու գունային տարբերանշանով (բոլոր այդ տաքսիները պետական են և մասնավորից տարբերվում են կիլոմետր/գին հարաբերությունը հստակ պահպանելով) մեքենաներով օդանավակայանից հյուրանոց և հակադարձ ուղղությամբ երթևեկելիս կվճարեք մոտ 1.5-2-2.5 անգամ ավելի քիչ գումար, քան տուր օպերատորի կողմից տրամադրվող տեղափոխումից (տրանսֆեր) օգտվելիս: Կարծում ենք նույն տրամաբանությունը գործում է նաև այլ երկրների համար:
Արժե արդյոք թվացյալ հարմարավետության համար վճարել բարձր գին, եթե կարելի է ուղղակի կատարել հետևյալ պարզ հրահանգները, որոնք սիրով տալիս ենք մեր հաճախորդներին, և տնտեսել որոշակի գումար.
-Օդանավակայանում ցանցաթաղանթի և անձնագրի ստուգումներն անցնելուց հետո հետևեք տուրիստների հոսքին, որը տանում է դեպի ելք: Լեզվի իմացություն պետք չէ ելքը գտնելու համար: Չէ որ, օրինակ, ցանցենու ստուգում անցնելիս ոչ ոքից չեք հարցնում, թե ինչպես կանգնել և շարժվել. ամեն ինչ հասկանալի է շրջապատի գործողությունները վերլուծելով, ինստրուկտորի ժեստերին հետևելով:
-Օդանավակայանից դուրս բազմաթիվ մարդիկ մեքենաներով սպասում են իրենց
հարազատներին, ընկերներին կամ նրանց, ովքեր, նախօրոք, տուրիստական գործակալության
գրասենյակում տրանսֆեր են պատվիրել: Այդ տարածքում
շատ են տաքսիները, որոնց վարորդները կամ դրսում, կամ ղեկին սպասում են
հաճախորդի: Նրանց կանչելու համար օտար լեզվին և մշակույթին ծանոթ լինելը
պարտադիր չէ. բարձրացրեք ձեռքը և հայացքով կանչեք: Չկասկածեք, որ Ձեզ
չեն հասկանա: Վարորդին ցույց տվեք գործակալության տրամադրած վաուչերը,
որտեղ նշված է հյուրանոցի անունը, իսկ վաուչեր չլինելու դեպքում հնչեցրեք
հյուրանոցի անունը: Վարորդն իր ողջ պահվածքով կցուցադրի, որ գիտե թե
ուր տանի: Եթե չիմանա, ապա ներողություն կհայտնի, և դուք կկանչեք այլ
տաքսի: Հավատացնում ենք, որ, ըստ վիճակագրության, յուրաքանչյուր ամենաշատը
երեք վարորդից մեկը կիմանա Ձեր հյուրանոցի տեղակայումը: Դուբայը տուրիստական
տարածք է, ուստի տաքսիստները լուրջ շահագրգռված են հյուրանոցի տեղակայումները
սերտել:
-Հավանաբար Դուք չեք դիմանա Դուբայում ապրանքների էժան գների գայթակղությանը և վերադարձին Ձեզ հետ գնումների մեծ պայուսակներ ու ճամպրուկներ կլինեն: Հյուրանոցի ընդունարանի աշխատակիցների կողմից կամ Ձեր կողմից կանչված տաքսու վարորդը սիրալիր կօգնի բեռները տեղավորել բեռնախցում և ապահով կհասցնի օդանավակայան: Տրանսֆեր ծառայության վարորդի օգնությունը և հետագա բոլոր գործողությունները նույնն են լինելու ինչ տաքսիստինը: Կրկին տնտեսվեց:
Իսկ եթե, միևնույնն է, կորոշեք նախօրոք տրանսֆեր ամրագրել, ապա մեր գործակալության աշխատակիցները Ձեզ այդ հարցում լիարժեք օգնություն կցուցաբերեն:
Ինչպե՞ս
չսխալվել Դուբայում հյուրանոց ընտրելիս
Տուրիստին
անհայտ տեղեկատվության բացահայտում
Երևանի՞ց, թե՞ Թբիլիսիից
www.dubaitravel.am - Հանգիստ Դուբայում ու Շարժայում |