Արաբական Միացյալ Էմիրությունների վիզա
Արաբական Միացյալ Էմիրություններ այցելելու համար անհրաժեշտ է վիզա:
Վիզայի ձևակերպումը կատարվում է նախօրոք` "Դուբայ Թրավել" տուրիստական ընկերության միջոցով:
Վիզայի արժեքն է 72-78 Դրամ` կախված տուր փաթեթ տրամադրող գործընկերոջից: Փաստաթղթերի ձևակերպման ժամանակահատվածը 3-ից 5 աշխատանքային օր է: Ուրբաթը և շաբաթը ԱՄԷ-ի էմիգրացիոն ծառայության հանգստյան օրերն են:
Արաբական Միացյալ Էմիրությունների վիզա ստանալու փաստաթղթերը
ընդունվում են ոչ վաղ, քան թռիչքից 45 օր առաջ և ոչ ուշ, քան 5 աշխատանքային
օր մինչ մուտքը երկիր: Անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ:
Տուրիստական վիզան վավերական է էմիրաթներ 1 անգամ մուտք գործելու և երկրում մինչև 30 օր մնալու համար: Տեղում վիզայի երկարացում չի իրականացվում:
Պետք է ճամփորդել այն անձնագրով, որի տվյալներով բացվել է վիզան: ՀՀ քաղաքացիների համար անձնագրի վավերականության ժամկետը պետք է լինի 6 ամսից ոչ պակաս` ճամփորդության վերջին օրվանից սկսած:
Էմիգրացիոն ծառայությունն իրավունք ունի մերժել վիզան` առանց պատճառները բացատրելու: Վիզայի մերժման դեպքում Դուբայի էմիգրացիոն ծառայությունը գումարը չի վերադարձնում:
Վիզայի ռեժիմի խախտումը նախատեսում է խոշոր տուգանքներ:
"Դուբայ Թրավել" տուրիստական գործակալության միջոցով կարող եք Արաբական Միացյալ Էմիրությունների վիզա ձևակերպել նաև առանց տուր փաթեթ ամրագրելու: Ընդունում ենք միայն խմբային պատվերներ:
Դուբայի վիզա ստանալու մանրամասների համար այցելեք
մեր գրասենյակ