![]() |
|
Վաղ ամրագրման ծառայությունը վերջին տարիներին լայն տարածում է գտել աշխարհում: Եվրոպացիների 70%-ը արտասահմանում իրենց հանգիստը պլանավորելու համար օգտվում են early booking ծառայությունից:
Վաղ ամրագրման ծառայությունը տուրիստական պիկ ամսին ընտրած հյուրանոցի նախընտրած համարը "ձեռք բերելու" երաշխավորված հնարավորություն է, ինչպես նաև մաքսիմալ շահավետ (զեղչով) ամրագրելու հնարավորություն: Իհարկե, վաղ ամրագրման ծառայությունից հարմար է օգտվել 4* և 5* հյուրանոցային համար ամրագրելիս, քանի որ այդ դեպքում խնայումը զգալի է:
Առաջարկում ենք հյուրանոցային համարի վաղ ամրագրման ծառայություն, որը Ձեզ հնարավորություն կտա Արաբական Միացյալ Էմիրություններում տուրիստական ակտիվության սեզոնում հանգստանալու համար ամրագրել Ձեր նախընտրած հյուրանոցային համարը պլանավորված ուղևորությունից 3-18 ամիս առաջ:
Այսպիսի վաղ տուրերը կարող են ներառել սեզոնին մեծ պահանջարկ
ունեցող հյուրանոցային համարներ մինչև 50% զեղչով:
Հյուրանոցի վաղ ամրագրման համար դիմելիս Ձեզ կտրամադրվի նախընտրած հյուրանոցային համարի ֆիքսված գին: Դուք, պրակտիկորեն, 100%-անոց հնարավորություն կունենաք գտնել ազատ հյուրանոցային համար "թեժ" սեզոնին Արաբական Միացյալ Էմիրություններում, որի ֆիքսված ցածր գնին հետագայում չեն ավելանա լրացուցիչ վճարներ, չեն կատարվի վերահաշվարկներ:
Տուրիստները, որոնք չեն օգտվում early booking ծառայությունից, ռիսկի են դիմում Արաբական Միացյալ Էմիրություններում հանգստի համար լավագույն սեզոն համարվող սեպտեմբերից մայիս ժամանակահատվածում չգտնել "նորմալ" հյուրանոցային համար ցածր գնով: Հնարավոր է անգամ, որ կոնկրետ հյուրանոցում ընտրած ժամանակահատվածում ընդհանրապես ազատ համարներ արդեն չլինեն:
Օգտվե'ք "Դուբայ Թրավել" տուրիստական գործակալության Early Booking
ծառայությունից շահավետ պայմաններով: Մեր տուր մենեջերը կներկայացնի
այն հյուրանոցների ցանկը, որտեղ ուղևորությունից ամիսներ առաջ սենյակ ամրագրելիս տրամադրվում
են 10-50% զեղչեր:
Զանգե´ք կամ այցելե´ք:
www.dubaitravel.am - Հանգիստ Դուբայում ու Շարժայում |