![]() |
|
անցնելով հղումով` կատարեք Տուրիստին
անհայտ տեղեկատվության բացահայտում
Ընտրե՞լ տրանսֆեր, թե՞ չընտրել ահա թե որն է հարցը
Երևանի՞ց, թե՞ Թբիլիսիից
Հարգելի հաճախորդ, որպեսզի Դուբայ մեկնելիս վստահ լինեք, որ վճարում եք ճիշտ ընտրած հյուրանոցի համար, բավական չէ կողմնորոշվել միայն տվյալ հյուրանոցային սենյակի գինն ու պայմանները համեմատելով:
Մեր գրասենյակում Ձեզ կարող ենք առաջարկել ընտրություն կատարել Դուբայում 650-ից ավել հյուրանոցների ցանկից: Դրանց մեջ կան շատ տարբեր գնային առաջարկներ` սկսած օրը 30 Դրամ-ից մինչև օրը 30000 Դրամ արժողությամբ սենյակներ:
Մի շարք առաջարկներ կան միջին գնային սահմանում: Նույն գնային սահմաններում և, համարյա, բնակվելու նմանատիպ պայմաններ ունեցող հյուրանոցային համարներ ընտրելիս ուրիշ ի՞նչ չափորոշիչի վրա ուշադրություն դարձնել:
Եթե Դուք ակտիվ հանգստի սիրահար եք և չեք պատրաստվում ժամանակի մեծ մասն անցկացնել հյուրանոցային համարում, ապա հյուրանոցի ընտրության հարցում, գնային կողմնորոշումից զատ Ձեզ հարկավոր է հաշվի առնել ևս մեկ շատ կարևոր հանգամանք. հաշվի պետք է առնեք, թե արդյոք ընտրած հյուրանոցի մոտակայքում կա՞ մետրոյի կայարան:
Քաղաք Դուբայն իր տարածքով գերազանցում է Երևանը: Ի տարբերություն մեր մայրաքաղաքի, որտեղ առատորեն կհանդիպենք ավտոբուսներ և երթուղային տաքսիներ, Դուբայում հասարակական տրանսպորտը շատ թույլ է զարգացած: Նման պայմաններում հիմնական փոխադրամիջոցը տաքսի ծառայության հարմարավետ մեքենաներն են:
Եթե վերածենք ՀՀ դրամի, ապա Դուբայի տաքսիի տարիֆով 1 կմ-ը մոտ 120 դրամ է: Մինիմալը 1000 դրամ է: Արդեն տեսնում ենք, թե որքան բարձր է սակագինը` համեմատած երևանյանի: Սրան գումարենք այն իրավիճակը, որը ստեղծվում է քաղաքի բազմաթիվ ճամփաբաժաններում. լուսաֆորի տակ կայանած տաքսիում հաշվիչը շարունակում է աշխատել րոպեավճարային սակագնով: Իսկ նման կայանումները մի քանիսն են և տևական են, քանի որ Դուբայի խաչվող ճանապարհները հիմնականում 3-ից 6-ն են. երկար է պետք սպասել մինչ լուսաֆորը կբացի քո մեքենայի ճանապարհը: Արդյունքում, 4 կմ ճանապարհը կկազմի մոտ 1400 դրամ, այնինչ Երևանում հաշվում են մինիմալ` 600 դրամ: Ավելի երկար ճանապարհին այդ տարբերությունը նվազում է, բայց սակագինը կրկին մեր հայրենակիցների օգտին չի գործում. 10 կմ ճանապարհի համար Դուբայում կվճարեք մոտ 1600-2000 դրամ:
Դուբայում մեկ տեսարժան վայրից մյուսը, մեկ առևտրային կենտրոնից մյուսը տեղափոխվելու համար բավական երկար ճանապարհ պետք է անցնեք: ՈՒստի ստացվում է, որ Դուբայում տաքսիներով երթևեկելը նպատակահարմար չէ: Այստեղ օգնության է հասնում քաղաքային մետրոն:
Դուբայում մի քանի անգամ հանգստացած մեր հայրենակիցները լավ գիտեն մետրոյով երթևեկելու նպատակահարմարության մասին: Նրանք նախընտրում են հյուրանոցային համար ամրագրել այնպես, որ տաքսիներով երթևեկելը հասցնեն մինիմալի:
"Դուբայ Թրավել" տուրիստական գործակալության գրասենյակում պահանջեք տուրիզմի մենեջերներից Ձեզ ներկայացնել մետրոյի կայարաններին մոտ գտնվող հյուրանոցներ, իսկ Դուք առաջարկվածից արդեն կարող եք ընտրել` առաջնորդվելով սենյակի գնով և հարմարավետությամբ:
Մենք միշտ փորձում ենք առաջարկել լավագույն տարբերակը:
Տուրիստին
անհայտ տեղեկատվության բացահայտում
Ընտրե՞լ տրանսֆեր, թե՞ չընտրել
Երևանի՞ց, թե՞ Թբիլիսիից
www.dubaitravel.am - Հանգիստ Դուբայում ու Շարժայում |