Հասցե` Երևան, Չարենցի փող., 44 շ.
(011) 542 342

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

Հյուրանոցի Վաղ Ամրագրում

Վաղ Ամրագրումը Հյուրանոցում

տեղեկացվել>>

Նոր Տարին Դուբայում

Դիմավորե'ք Նոր Տարին Էմիրաթներում

Ամանորյա տոներին գեղեցիկ արևայրուքով
տեսնել առաջարկները>>

ԿՐՈՒԻԶներ

ԿՐՈՒԻԶ
ծովով/գետով

Նավարկումներ Արաբական Միացյալ Էմիրություններից
տեսնել առաջարկները>>

Վիլլաների և բնակարանների վարձակալում

Վիլլաների և բնակարանների վարձակալում

Պրիվատ հանգիստ հարմարավետ պայմաններում
տեսնել առաջարկները>>

Նոր Տարին Դուբայում

Ձեր կորպորատիվը Էմիրություններում

Մեր օգնությունը Ձեր բիզնեսի առաջխաղացմանը
տեսնել առաջարկները>>


Dubai Shopping Festival 2016



Կկազմենք տուր փաթեթներ 1*, 2*, 3*, 4*, 5* հյուրանոցներով և ապարտամենտներով հունվարի 1-ից մինչև փետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար:

Դուբայի Առևտրային Փառատոնը իրական առևտրային դրախտ է ողջ աշխարհի գնորդների համար: Մեկ ամսվա ընթացքում փառատոնի մասնակիցները գնորդներին առաջարկում են գեր զեղչեր իրենց ապրանքների ու ծառայությունների համար: Զեղչերը հասնում են մինչև 70%:
Մասնակից ընկերությունները քաղաքապետարանում անցնում են հատուկ գրանցում չորս կատեգորիաներում.
• "Զեղչով վաճառք" - այս խմբում գրանցվածները պարտավոր են իրենց ապրանքները վաճառել 25%-ից ոչ պակաս զեղչով:
• "Փառատոնային զեղչեր" – այս խմբում գրանցվածները պետք է տրամադրեն 10% – 70% զեղչ իրենց ապրանքների 30%-ից ոչ պակասի համար:
• "Լրացուցիչ նվերներ" – գնորդը ստանում է արժեքավոր նվերներ:
• Ամենահեղինակավոր կատեգորիան` "Փառատոնային վիճակախաղ", հասու է միայն ամենամյա առևտրայի փառատոնի հովանավորների և մշտական մասնակիցների համար:
Փառատոնի ողջ ընթացքում քաղաքապետարանն անցկացնում է պլանային ստուգումներ, որպեսզի երաշխավորվեն հայտարարագրված զեղչերը` շահավետ շոփինգի նպատակով:

Փառատոնի ընթացքում փողոցները տոնական "հագուստով" են` միլիոնավոր լույսերից, ծածանվող դրոշներից, գունեղ պաստառներից կազմված: Քաղաքի կենտրոնում տեղադրվում են բազմաթիվ ատրակցիոններ, ելույթ են ունենում կրկեսային արտիստներ, պարային համույթներ և երաժշտական խմբեր, զբոսայգիներում կազմակերպվում են լազերային շոու և հրավառություն:

Անգամ հունվար-փետրվար ամիսներին էմիրաթներում շատ շոգ է, ուստի զվարճությունները սկսվում են մայրամուտից հետո: Ատրակցիոնները սկսում են աշխատել 17:00-ից մինչև գիշերվա ժամը 2-ը: Փողոցները լուսավորված են գովազդային վահանակներով, ծառերի վրա ամրացված բազմաթիվ լապտերներով: Այդ ժամին սկսում են աշխատել բազմաթիվ ռեստորաններ, սրճարաններ, ճաշարաններ, որոնք հյուրերին առաջարկում են տարատեսակ խոհանոցների ուտեստներ:

Փառատոնային փողոցներով զբոսնում են մեծ քանակությամբ տուրիստներ և տեղաբնակներ: Մարդկանց մեծ կուտակումները, բարձր երաժշտությունը, վառ լույսերը ամենուրեք են:

Առևտրային համալիրներում և խանութներում անցկացվում է ամենօրյա վիճակախաղ, որտեղ խաղարկվում են արժեքավոր մրցանակներ: 55$ արժողությամբ փառատոնային վիճակախաղի տոմսը յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս մասնակցել մի քանի տասնյակ թանկարժեք ավտոմեքենաների խաղարկությանը, այնպիսի ինչպիսին` Ռոլս-Ռոյս, Բենտլի, Մերսեդես և Լեքսուս:

Դուբայի Առևտրային Փառատոնի շրջանակներում անցկացվում են սպորտային մրցումներ. համաշխարհային աստղերի մասնակցությամբ թենիսի մրցաշարեր, ձիասպորտ, գոլֆի մրցումներ, ուղտերի վազք: Ինչպես նաև մասսայական միջազգային հարսանիքներ, երբ միաժամանակ ամուսնանում են մոտ հարյուր զույգ:

Դուբայի Առևտրային 21-րդ Փառատոնը կանցկացվի հունվարի 1-ից մինչև փետրվարի 1-ը:


#
Գրասենյակում կկազմենք Ձեր նախընտրած ժամանակահատվածով, 2*, 3*, 4*, 5* հյուրանոցներով տուր փաթեթներ առևտրի նպատակով Դուբայ մեկնելու համար:

Եթե չգիտեք, թե Դուբայում կամ Շարջայում որտեղից գնել Ձեզ անհրաժեշտ ապրանքը, դիմե'ք մեզ: Կօգնենք կողմնորոշվել. մանրամասն կնշենք այն առևտրային համալիրների ու մոլերի հասցեները, որտեղից կկարողանաք շահավետ գնումներ կատարել:
Կօգնենք գտնել հյուրանոց Ձեր նախընտրած առևտրային կենտրոնի կամ մոլի հարևանությամբ:

օգտվեք հետադարձ կապի հնարավորությունից.
-F e e d b a c k-


   www.dubaitravel.am - Հանգիստ Դուբայում ու Շարժայում