Հասցե` Երևան, Ազատության պողոտա 24/19
(055) 007 493

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

Հյուրանոցի Վաղ Ամրագրում

Վաղ Ամրագրումը Հյուրանոցում

տեղեկացվել>>

Նոր Տարին Դուբայում

Դիմավորե'ք Նոր Տարին Էմիրաթներում

Ամանորյա տոներին գեղեցիկ արևայրուքով
տեսնել առաջարկները>>

ԿՐՈՒԻԶներ

ԿՐՈՒԻԶ
ծովով/գետով

Նավարկումներ Արաբական Միացյալ Էմիրություններից
տեսնել առաջարկները>>

Վիլլաների և բնակարանների վարձակալում

Վիլլաների և բնակարանների վարձակալում

Պրիվատ հանգիստ հարմարավետ պայմաններում
տեսնել առաջարկները>>

Նոր Տարին Դուբայում

Ձեր կորպորատիվը Էմիրություններում

Մեր օգնությունը Ձեր բիզնեսի առաջխաղացմանը
տեսնել առաջարկները>>

Ինֆո /

Պատմական ակնարկ

VII դարում փոքր շեյխությունները, որոնք տեղակայված էին Պարսից ծոցի հարավային և Օմանի ծոցի հյուսիս-արևմտյան ափերին, մտան Արաբական խալիֆայության կազմի մեջ, վերջիններս արդեն այս տարածքներում տարածել էին Իսլամը: Այս ժամանակահատվածում ստեղծվեցին Դուբայ, Շարժա, Էլ-Ֆուջեյրա քաղաքները: Արաբական խալիֆայության թուլացումից հետո շեյխությունները ստացան ավելի շատ ինքնիշխանություն:

XV դարի վերջին եվրոպացիները սկսեցին իրենց ազդեցությունը այս տարածքների վրա:

Գլխավոր ցեղը այս տարածքում, եղել և մնում է Բանի-Յազը, որը հենց սկզբից բնակված է եղել Լիվայի և Ալ-Այինի օազիսների վրա: 1833 թ. Բանի-Յազ ցեղից Մաքթումները գաղթում են օազիսներից և հաստատվում Դուբայում` անկախացնելով այն: Այսպես ստեղծվեց Մաքթումների դինաստիան, որը ղեկավարում է Դուբայի Էմիրությունը մինչ օրս:

1920-ականներին սկսվեց պայքարը անկախության համար, որը սկսվեց Շարժա և Ռաս-ալ-Խայմա քաղաքներից:
Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ մի հայտնություն, որը բեկումնային դարձավ ոչ միայն Էմիրությունների, այլ ամբողջ Մերձավոր Արևելքի համար. Պարսից ծոցում գտնվեցին նավթի չափազանց հարուստ պաշարներ:
1950-ականներից սկսած նավթի արդյունաբերությունը ոտքի կանգնեցրեց երկիրը և այն սկսեց արագ տեմպերով զարգանալ, սակայն թագավորությունը դեռ մնում էր բրիտանական պրոտեկտորատի ազդեցության տակ:
1964 թվականին Բրիտանական պրոտեկտորատին դեմ դուրս եկավ Արաբական Պետությունների Լիգան, որը պաշտպանում էր արաբական ժողովուրդների լիովին անկախացման հարցը: 1968 թվականին որոշվեց, որ 1971 թվականին բրիտանական զորքերը պետք է դուրս գան Սուեզի ջրանցքի հարակից տարածքներից և Պարսից ծոցի պետություններից:

1971 թվականի դեկտեմբերի 2-ին 7 Էմիրություններից 6-ը հայտարարեցին նոր ֆեդերացիայի ստեղծման մասին, որը անվանվում է Միացյալ Արաբական Էմիրություններ: 7-րդ Էմիրությունը` Ռաս-ալ-Խայման, միացավ նրանց 1972-ին:

Պետության անկախացումը համընկավ նավթի գների կտրուկ աճի հետ, որը գալիս էր Սաուդյան Արաբիայի կոշտ քաղաքական տնտեսությունից: Այս ամենը նոր ճանապարհ ստեղծեց նորանկախ երկրի համար ինքնուրույն քայլեր գցելու տնտեսության և ներքին քաղաքականության մեջ: Նավթի վաճառքի եկամուտների և այս ոլորտում մեծ ներդրումների շնորհիվ պետությունը շատ արագ զարգացավ: Երկրում զարգացան նաև տուրիզմի և ֆինանսական ոլորտները:

   www.dubaitravel.am - Հանգիստ Դուբայում ու Շարժայում