Հասցե` Երևան, Ազատության պողոտա 24/19
(055) 007 493

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

Հյուրանոցի Վաղ Ամրագրում

Վաղ Ամրագրումը Հյուրանոցում

տեղեկացվել>>

Նոր Տարին Դուբայում

Դիմավորե'ք Նոր Տարին Էմիրաթներում

Ամանորյա տոներին գեղեցիկ արևայրուքով
տեսնել առաջարկները>>

ԿՐՈՒԻԶներ

ԿՐՈՒԻԶ
ծովով/գետով

Նավարկումներ Արաբական Միացյալ Էմիրություններից
տեսնել առաջարկները>>

Վիլլաների և բնակարանների վարձակալում

Վիլլաների և բնակարանների վարձակալում

Պրիվատ հանգիստ հարմարավետ պայմաններում
տեսնել առաջարկները>>

Նոր Տարին Դուբայում

Ձեր կորպորատիվը Էմիրություններում

Մեր օգնությունը Ձեր բիզնեսի առաջխաղացմանը
տեսնել առաջարկները>>


Հաճախ տրվող հարցեր



Հարց.
1. Ինչու՞ օգտվել միջնորդ հանդիսացող տուրիստական ընկերությունների ծառայություններից, եթե կարելի է հյուրանոցը ամրագրել on-line:


Պատասխան.
Համացանցը հյուրանոցը on-line ամրագրելու մեծ հնարավորություններ է ընձեռում: Տնտեսելու նպատակով` ոմանք ինքնուրույն են կազմակերպում իրենց հանգիստը:
Դժվար չէ համացանցում ընտրել հյուրանոցը, ամրագրել այն, գտնել ավիատոմսերի առաջարկ, վճարել հյուրանոցի և տոմսերի համար: Սակայն այս հեշտ գործը միշտ չէ, որ հուսալի է: Առաջին հերթին. նման ճանապարհով շարժվելիս շատ ժամանակ եք վատնում: Չէ որ բոլոր նրբությունները պետք է հաշվի առնել. ավիատոմս, հյուրանոց, բժշկական ապահովագրություն և այլն: Ամենագլխավոր ժամանակատարը վիզայի ձևակերպումն է, որի ինքնուրույն կազմակերպումը բավական դժվար է, քան եթե դիմեք տուրիստական ընկերության:

Երկրորդը. միշտ չէ, որ ինքնուրույն ամրագրելիս հնարավոր է տնտեսել: Եթե չկարողանաք ավիատոմսը "ակցիայով" ձեռք բերել, ապա այն Ձեր համար շատ թանկ կարժենա: Հյուրանոցները մասնավոր անձանց տրամադրում են ավելի բարձր գին, քան տուրիստական գործակալություններին: Քանի որ վերջիններս հանդիսանում են յուրատեսակ մշտական այցելուներ, ուստի կարողանում են ամրագրել նշանակալի զեղչով: Հանրահայտ booking. com կայքում, որը հյուրանոցային համարների on-line ամրագրման շատ մեծ հնարավորություններ է տրամադրում, փնտրված հյուրանոցի գնին կից նշվում է, որ տվյալ գինը հաշվարկված է առանց քաղաքային տուրքի (10%) և սպասարկման վճարի (10%): Իսկ տուրիստական գործակալության տրամադրած գների մեջ, մեծամասամբ, ներառված են բոլոր լրացուցիչ հարկերը:

Երրորդը. հյուրանոցների on-line ամրագրման կայքերում ազատ համարի բացակայության դեպքում չի տրվում լրացուցիչ տեղեկատվություն, թե նույն հյուրանոցում երբ է հնարավոր ազատվեն համարները, և դրանց ամրագրման համար որքան ժամանակ առաջ պետք է պատրաստ լինել: Իսկ տուրիստական գործակալությունում Ձեզ նմանատիպ մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն, եթե ոչ միանգամից, ապա մեկ կամ, առավելապես, երկու օրվա ընթացքում:

Ստացվում է, որ on-line ամրագրման դեպքում կծախսեք ավելի շատ ժամանակ, շատ հնարավոր է գերավճար կատարեք, և արդյունքում ստանաք ամենևին էլ ոչ այն, ինչ նախատեսված էր:

Ձեր հանգստի կազմակերպումը վստահե’ք տուրիստական ոլորտի պրոֆեսիոնալներին, որոնք գիտեն գործի նրբությունները, "ստորջրյա քարերը", և որ ոչ պակաս կարևոր հանգամանք է այն, որ, հնարավոր է, տուր մենեջերները իրենք են ապրել կոնկրետ հյուրանոցում կամ ինֆո տուրի սահմաններում տեղում ծանոթացել են այն հյուրանոցների կարգ ու կանոնին ու սպասարկմանը, որոնք Ձեզ առաջարկում են:
Տուրիստական գործակալությունը, որից տուր փաթեթ եք գնել, հոգ կտանի Ձեր թռիչքի, վիզան ժամանակին ստանալու, հյուրանոցի համարը անփոփոխ գնով ամրագրման, տեղում անվտանգ էքսկուրսիոն ծրագրեր կազմակերպելու համար: Եվ էլի տասնյակ մանրուքներ կբացատրի, որոնց մասին Դուք, հնարավոր է, չէիք էլ մտածել:

Հարց.
2. Ինչու՞ Արաբական Միացյալ Էմիրություն հանգստանալ մեկնելիս պետք է օգտվեմ "Դուբայ Թրավել" գործակալության ծառայություններից:


Պատասխան.
Բացի որդեգրած ցածր գնային քաղաքականությունից, "Դուբայ Թրավել" տուրիստական գործակալությունը իր հաճախորդներին առաջարկում է իրատեսական զեղչեր, բոլոր նորապսակներին գերզեղչեր, ապառիկով տուր փաթեթներ ձեռք բերելու հնարավորություն, էժան կամ անվճար տուրիստական Sim քարտեր, հյուրանոցային համարների վաղ ամրագրում, ...

Իմացեք. ԻՆՉՈՒ՞ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆԵԼԻՍ ԴԻՄԵԼ ՄԵԶ

Մենք չենք վերավաճառում հայաստանյան այլ գործակալությունների տուր փաթեթները, այլ սեփական ուժերով ենք կազմում Ձեր ուղևորությունը` Արաբական Միացյալ Էմիրությունների մեր գործընկերների հետ համատեղ: Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ տուրեր և տեղում էքսկուրսիաներ կազմակերպելը մեր մասնագիտացումն է:
Մեր հաճախորդներին առաջարկում ենք լավագույն գնի երաշխիք. մանրամասն տես: Լավագույն գնի երաշխիքը, որքան մենք ենք տեղյակ, Հայաստանում բոլոր տուրիստական ընկերություններից միայն "Դուբայ Թրավել" ճանապարհորդական ընկերությունն է առաջարկում: Իսկ մեզ համար մեր նվաճումներից ամենանշանակալին դա անհատական մոտեցումն է յուրաքանչյուր այցելուին:

Հարց.
3. Արաբական Միացյալ Էմիրություններում ամռանը շատ շոգ է: Ինչպե՞ս կարող ես հանգստանալ Էմիրությունում այդ սեզոնին:


Պատասխան.
Այո', Արաբական Միացյալ Էմիրություններում ամռանը օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 35-40 աստիճան C: Բարձր ջերմաստիճանը օդի խոնավության հետ միասին անբարենպաստ պայմաններ են բացօդյա զբոսանքի համար: Իսկ ծովափում ցավոտ արևայրուք չստանալու համար` լողալ և ավազին պառկել պետք է վաղ առավոտյան ժամերին: Սակայն պետք է նշել, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ընդհանրապես, Դուբայում մասնավորապես, ամենուր տեղադրված են կոնդիցիոներներ (օդորակիչներ), որոնք նկատելիորեն թեթևացնում են տեղաբնակների և տուրիստների կյանքը ամռան ամիսներին:
Դուբայում կան բազմաթիվ Mall-եր: Դրանք հսկայական հիպերմարքետներն են, յուրատեսակ ծածկած տոնավաճառներ, որտեղ զբոսաշրջիկը կարող է անցկացնել, ցանկության դեպքում, ողջ օրը: Բացի էժան շոփինգի լայն հնարավորությունից, Դուբայի Mall-երում կարելի է տարբեր տեսակի սնունդ ընդունել, զվարճանալ ատրակցիոններում, հաճախել կինոթատրոն (նաև 9D), խաղալ բոուլինգ, նստել հանգստանալ, օգտվել սանհանգույցից... Այդ հիպերմարքեթներում կոնդիցիոներներով ստեղծված է հարմարավետ միկրոկլիմա:
Օդորակիչներ կան տաքսի ծառայությունների բոլոր ավտոմեքենաներում, որոնցով հարմարավետ կտեղափոխվեք խանութներ, տեսարժան վայրեր և ծովափ:
Իհարկե, օդորակիչներ կան բոլոր հյուրանոցներում, անկախ աստղերի քանակից:
Ստացվում է, որ Դուբայում հյուրանոց-տաքսի-հիպերմարքեթ-տեսարժան վայր-հյուրանոց ուղղությամբ ամենուր Ձեզ համար դրսի տապը մեղմող հարմար պայմաններ են ստեղծված: Ուստի այն, որ Դուբայում ամռան ամիսներին հնարավոր չէ հանգստանալ, բավականին չափազանցված է:

Հարց.
4. Արդյո՞ք քրիստոնյաներին մուսուլմանները Էմիրաթներում նորմալ են վերաբերվում:


Պատասխան.
Այո, միանշանակ: Չկա ոչ մի խտրականություն մաշկի գույնի, դավանանքի առումով: Եթե կարգապահական խախտումներ չեք կատարում, ապա հանգստի այդ սահմանափակ օրերի ընթացքում (5, 7, 10 կամ 15 օր) Ձեզ կզգաք տեղաբնակ հասարակության լիիրավ անդամ:

Հարց.
5. Արդյո՞ք ապահով է ընտանիքով Արաբական Միացյալ Էմիրությունում հանգստանալը:


Պատասխան.
Շատ ապահով է և անվտանգ:
Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը հասել է ցնցող արդյունքների` օրենքի ու դավանանքի ուժով հանցագործությունները հասցնելով մինիմալի: Արաբական Միացյալ Էմիրությունները` ընդհանրապես, Դուբայը` մասնավորապես, հիրավի կարելի է համարել աշխարհի ամենաապահով վայրը հանցագործությունների թվի առումով:

Հարց.
6. Էմիրություններում անհրաժե՞շտ է անձնագիրը մշտապես պահել ձեռքի տակ:


Պատասխան.
Ոչ, դրա անհրաժեշտությունը չկա:
Բավական է ունենալ անձնագրի և վիզայի պատճեները: Բնօրինակը թողեք հյուրանոցի համարի չհրկիզվող պահարանում կամ ընդունարանում (reception):
Անձնագիրը կորցնելիս՝ օդանավակայանում անախորժություններ կունենաք:

Հարց.
7. Առողջության համար վնասակա՞ր է ԱՄԷ-ի կլիման:


Պատասխան.
Վնասակար է ոչ այնքան շոգը, որքան ջերմաստիճանի տատանումը փողոցից կոնդիցիոներով սրահ և հակառակ տեղաշարժվելիս:
Ցանկալի է խմել օրը մինիմում 6 բաժակ ջուր` որպեսզի խուսափենք ջրազրկումից: Բժիշկները խորհուրդ են տալիս ուտել շատ մրգեր ու բանջարեղեն, խմել laban (տեղական կաթնաթթվային խմիչք)` մարմնի հովացման համար:

Հարց.
8. Կարո՞ղ են հայերը ԱՄԷ-ում իրենց զգալ հարմարավետ, եթե անգլերենին չեն տիրապետում:


Պատասխան.
Այո´: Ամեն տարի ԱՄԷ է գալիս մոտ 1 մլն ռուսախոս ճանապարհորդ ԱՊՀ երկրներից, այնպես որ տեղական շուկան հասցրել է ադապտացվել լեզվին: Բազմաթիվ խոշոր ու մանր խանութներում, բարձրակարգ և էկոնոմ հյուրանոցներում կա ռուսալեզու անձնակազմ:

Հարց.
9. Դուբայում ու՞մ թողնել թեյավճար և որքան:


Պատասխան.
Արաբական Միացյալ Էմիրությունների մի շարք ռեստորաններում թեյավճարը ներառված է սպասարկման արժեքում (service charge 16%): Բայց եթե մենյուում այդ նշումը չկա, ապա հաշիվը “փակելիս” լրացուցիչ թողեք գումարի 10%-ը:
Օդանավակայանում և հյուրանոցում բեռնակրին սովորաբար տալիս են 5-10 դիրհամ (մոտ 550 - 1100 դրամ):

Հարց.
10. Ճի՞շտ է, որ մարդկանց միջավայրում համբուրվել չի կարելի:


Պատասխան.
Ավելի քան ընկերական զգացմունքների դրսևորումը հասարակական վայրերում արգելված է. նախատեսվում է խոշոր տուգանք և դեպորտացիա:

Հարց.
11. Ի՞նչ զգեստ հագնել հասարակական վայրերում:


Պատասխան.
Փարանջա հագնել պետք չէ, բայց հիշեք, որ ԱՄԷ–ն մահմեդական երկիր է: Խուսափեք մինի կիսաշրջազգեստից , խորը դեկոլտեից և մերկ մարմնի վրա թափանցիկ զգեստից: Շարջան ամենապահպանողական էմիրությունն է, ուստի այստեղ ամենախիստ վերաբերմունքն է անհարիր հագուստին:
"Բաց" հագուստով պրոբլեմներ կունենաք ոչ միայն ոստիկանների հետ, այլ նաև տեղացիների, որոնք կսկսեն "ռոմանտիկ" առաջարկներ անել:

   www.dubaitravel.am - Հանգիստ Դուբայում ու Շարժայում